Ուրախացնում է ընդդիմադիր ուժերի խոշորացումը․ հեշտ կլինի հետընտրական կոալիցիա կազմել՝ ՔՊ-ին իշխանազրկելու․ Արտակ Զաքարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Հանրապետական կուսակցության հնարավոր մասնակցության, ընդդիմադիր դաշտում զարգացումների և արտաքին մարտահրավերների շուրջ Factor TV-ի հետ զրույցում իր տեսակետներն է ներկայացրել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Անդրադառնալով հունիսին կայանալիք ընտրություններին Հանրապետական կուսակցության մասնակցության հարցին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ վերջնական որոշում դեռևս կայացված չէ, սակայն ցանկացած սցենարի դեպքում այն լինելու է հիմնավորված։

«Անհանգստանալու բան չկա։ Ամեն դեպքում, թե՛ մասնակցելու, և թե՛ չմասնակցելու մասին մեր որոշումները կլինեն խիստ հիմնավորված և տվյալ ժամանակի համար արդարացված», – ասաց Զաքարյանը՝ հավելելով. «Առայժմ այս պահին որոշում, որպես այդպիսին կայացված, որը  արդեն պետք է հայտարարենք, նման որոշում մենք չունենք»։

Նրա խոսքով, կուսակցության համար գերխնդիրը իշխանափոխությունն է, և իրենց քայլերը բխելու են այդ տրամաբանությունից։ «Մեզ համար շատ կարևոր է, որ այդ արդյունքը լինի իշխանափոխության տեսքով, կառավարության փոփոխության տեսքով, երկրի քաղաքական համակարգի նորացման, թարմացման և քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության տեսքով, որովհետև դա խիստ անհրաժեշտ է առաջին հերթին մեր երկրին»։

Արտակ Զաքարյանը դրական է գնահատում ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող խոշորացման և կոնսոլիդացման գործընթացները՝ դա համարելով հետընտրական համագործակցության կարևոր նախապայման։ «Ինչքանով շատ հնարավոր լինի խոշորացված մասնակցել ընտրություններին, ես ընդդիմության մասով եմ ասում, այնքան ավելի հեշտ կլինի վերջնարդյունքում միավորվել։ Վերջնարդյունքում ես նկատի ունեմ ընտրություններից հետո, որովհետև ընտրություններից առաջ, այո, հետընտրական կոալիցիաների տեսքով և նաև հետընտրական զարգացումների տեսքով»,- նշեց նա։

ՀՀԿ գործադիր մարմնի անդամը շեշտեց, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, եթե դա բխում է պետության շահերից։ «Մենք գործակցությունը, բացի գործող ռեժիմից, մնացած բոլոր ուժերի հետ գործակցությունը հնարավոր համարում ենք, եթե դա հիմնավորված է մեր պետության շահով, եթե այնտեղ մենք տեսնում ենք մեր օրակարգը ևս։ Եթե դա օգուտ է մեր երկրի կայունության, խաղաղության և անվտանգության խնդիրների լուծմանը»։

Արձագանքելով դիտարկմանը, թե արդյո՞ք գործող իշխանությունը չի կարողանում հաջողություններ արձանագրել արտաքին քաղաքականության մեջ, Զաքարյանը հակադարձեց.

«Եթե դուք վարպետություն եք համարում սեփական ժողովրդին խաբելու հաշվին, սեփական տարածքները կորցնելու հաշվին, սեփական ազդեցությունը թուլացնելու հաշվին, սեփական անվտանգային ռեսուրսները մսխելու հաշվին ասել, որ վարպետ է… Իսկ գուցե հենց մեր գործընկերներն են վարպետ, որ օգտվում են, վարպետորեն օգտվում են Փաշինյանի, այսպես ասած, արկածախնդիր քաղաքականությունից, որը գոյանում է միմիայն սեփական իշխանությունը պահելու վրա»։

Նրա համոզմամբ, միջազգային խաղացողներն իրենց շահերից ելնելով են համագործակցում Փաշինյանի հետ և պարզապես օգտագործում են իրավիճակը։ «Եթե պետական շահ կա, իրենք ավելի շատ են քեզ վստահում։ Եթե քո շահը միայն քո ընտրությունն է, անլուրջ են վերաբերվում»։

Ըստ Արտակ Զաքարյանի՝ աշխարհը թևակոխել է փոփոխությունների փուլ, որտեղ իր ձևակերպմամբ՝ հին, լիբերալ, պոպուլիստական մոտեցումներն այլևս չեն գործում, և առաջնային է դառնում ուժի ու պրագմատիզմի գործոնը։

«Բոլորն ասում են, որ այլևս հին աշխարհակարգը չի գործում։ Նոր աշխարհակարգը նոր մոտեցումներ է պահանջում։ Այս իրավիճակում արդեն ավելի պահպանողական, ավելի ֆունդամենտալ, ավելի ռացիոնալ քաղաքակրթական չափումների վրա հենված արժեքներն են դառնալու նոր աշխարհակարգի հիմքը», – վստահեցրեց Զաքարյանը։

Նա ընդգծեց, որ այս նոր իրողությունների պայմաններում Հայաստանը պետք է վերագտնի իր տեղը՝ հիմնվելով սեփական պետական շահի և տարածաշրջանային համագործակցության վրա, այլ ոչ թե առաջնորդվի իրավիճակային, կարճաժամկետ քաղաքականությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան