Ունեմ համոզմունք, որ գործընթացը գնալու է ՀԷՑ-ը պետության գերակա շահ ճանաչելու տարբերակով․ Դավիթ Ղազինյան

Լուրեր

07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
Բոլորը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե ունի հստակ տեղեկատվություն, որ ՀԷՑ-ում վթարների քանակը մոտ 40 տոկոսով աճել է։

«Հիմա հայտարարվում է, որ չի աճել։ Գոնե վիզուալ բոլորս տեսնում ենք՝ ինչ է կատարվում, բայց ձեզ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, բազմաթիվ անգամ ասել եմ՝ ՀԷՑ-ում երկիշխանություն է, և մենք, էս սկետչի պես ասած՝ «ամեն ինչ գիտենք»։ Էդ պարագայում չեն կարող ոչ մի տեղ փախնել, բայց ամեն դեպքում կեղծ են։ Հանձնաժողովն էլ, բնականաբար, որևիցե բանի վրա ուշադրություն չի դարձնի, որի արդյունքում կունենանք էս վիճակը՝ համատարած սուտ, ուղղակի խաբելու և վարկաբեկելու հետ կապված»,- ասաց Ղազինյանը։

Նրա գնահատմամբ՝ ընտրություններից հետո հոսանքի սակագինը թանկանալու է։
«Կուտակային կայանների մասին են խոսում։ Եթե այդ կուտակային կայանների համակարգը գործեց, մեր հաշվարկներով և մասնագետների հաշվարկներով՝ մոտավորապես կրկնակի թանկանալու են արևային կայանները։ Բայց այստեղ ևս իրենց ապիկարությունը չեն ուզում ընդունել, որ 8 տարվա մեջ Հայաստան-Իրան 400 կիլովոլտ գիծը ուղղակի չեն հասցրել ավարտին։ Այդ պարագայում մենք ավելցուկ չենք ունենալու»,- ասաց նա։

Լրագորղի հարցին, թե մինչև այս պահը ՀԷՑ-ի վաճառքի մասով արդյոք կառավարությունից ինչ-որ առաջարկ արվել է սեփականատիրոջը, Ղազինյանն արձագանքեց․

«Վեց ամիս է արդեն, ինչ հանցագործության մասին հաղորդում են տվել, դեռևս քրեական գործերից ոչ մի տեղեկություն չունենք։ Ես սենց բան չեմ տեսել, անկեղծ ասած, քաղաքական իշխանությունը հայտարարի՝ երեք միլիոն մարդու գրպան են մտել, հայտարարի՝ չարաշահումներ։ Բնականաբար, սեփականատերը (խմբ․ Սամվել Կարապետյան) հրաժարվելու է վաճառել, և ունեմ համոզմունք, որ գործընթացը գնալու է գերակա շահ ճանաչելու տարբերակով»,- ասաց Ղազինյանը։

Նա նշեց, որ ընկերությունը գերակա հանրային շահ ճանաչելու պարագայում սեփականատիրոջ համաձայնությունը չի պահանջվում։ Ղազինյանի կարծիքով՝ իշխանություններն ուզում են մի այնպիսի բան գտնել, որի արդյունքում կարողանան նվազեցնել ՀԷՑ-ի շուկայական արժեքը։

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ը մոտավորապես մեկ միլիարդ դոլարին մոտ արժեք ունի։

Անի Թամրազյան