Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

ՆԱՏՕ-ն խորացնում է գործընկերությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ միաժամանակ պահպանելով Վրաստանի հետ երկարատև համագործակցությունը, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես է դաշինքը հարմարվում Հարավային Կովկասում արագ փոփոխվող անվտանգության դինամիկային՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից վարվող պատերազմի ֆոնին: Independence Avenue Mediaի գլխավոր խմբագիր Իա Մեուրմիշվիլիին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի օպերատիվ բաժնի պաշտպանության և անվտանգության համագործակցության հարցերով տնօրեն Պիեռ Կազալեն ներկայացնում է, թե ինչպես է դաշինքը համագործակցում, մասնավորապես, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի հետ՝ ամրապնդելու նրանց պաշտպանական կարողությունները՝ առանց պնդելու սերտ քաղաքական համակարգման վրա:

Սկսենք Կովկասից՝ Հայաստանից և Ադրբեջանից: ՆԱՏՕի գլխավոր քարտուղարի տեղակալը տարածաշրջան այցելեց ընդամենը մի քանի ամիս առաջ և, կարծես, ՆԱՏՕի ներսում որոշակի նոր ազդակ է նկատվում այս երկու երկրների հետ կապված: Ի՞նչ ծրագրեր կամ մեթոդներ է ՆԱՏՕն օգտագործում՝ այս երկրներին օգնելու՝ բարելավել իրենց պաշտպանական կարողությունները և ՆԱՏՕի հետ ընդհանուր գործընկերություն կառուցել:

-Պատմականորեն Կովկասը ՆԱՏՕ-ի համար մեծ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է եղել: Այդ տարածաշրջանում կան նաև այլ երկրներ: Օրինակ՝ Թուրքիան, որը գտնվում է հենց հարևանությամբ: Եվ կովկասյան երեք երկրները՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, ամուր հարաբերություններ ունեն ՆԱՏՕ-ի տարբեր երկրների հետ: Այսպիսով, ՆԱՏՕ-ն միշտ հետաքրքրված է եղել այս տարածաշրջանով և միշտ ձգտել է համագործակցել այդ պետությունների հետ:

Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նշեցիք, գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան վերջերս այցելել է տարածաշրջան։ Նա այցելել է երկու երկրներ էլ։ Կարծում եմ՝ սա ցույց է տալիս, թե որքան ենք կարևորում այս երկու երկրների, ինչպես նաև Վրաստանի հետ հարաբերությունները։

Ինչ վերաբերում է այս երկրների հետ գործնական համագործակցությանը․ նախ՝ Վրաստանի հետ մենք այն զարգացրել ենք տարիների ընթացքում, և դրանք շատ խորը հարաբերություններ են, մասնավորապես, Վրաստանի պաշտպանության ուժերի հետ։ Դաշինքը բարձր է գնահատում այս համագործակցությունը։

Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի ցածր մակարդակի վրա էին։ Սակայն հիմա մենք սկսում ենք զարգացնել դրանք, ուսումնասիրում ենք այս երկու երկրների հետ ավելի խորը համագործակցության հնարավորությունները։

Դուք մատնանշեցիք պաշտպանունակության մասին։ Պաշտպանական կարողությունները կարևոր են ՆԱՏՕ-ի բոլոր երկրների, ինչպես նաև մեր գործընկեր երկրների համար։ Հետևաբար, կարևոր է հասկանալ, թե ինչպես նրանք կարող են ավելի լավ պաշտպանվել, նույնիսկ եթե խոսքը լայնածավալ հակամարտության կամ տվյալ երկրի վրա հարձակման մասին չէ։

Այսօր աշխարհում բազմաթիվ սպառնալիքներ կան՝ լինեն դրանք կիբերսպառնալիքներ, էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիք, թե ապատեղեկատվություն։ Եվ եթե մենք միասին աշխատենք որպես դաշնակիցներ և գործընկերներ, կարող ենք ամրապնդել մեր անվտանգությունն այդ սպառնալիքների դեմ։

Հայաստանում շուտով ընտրություններ են։ Երկիրը հեռանում է Ռուսաստանից և մերձենում է ՆԱՏՕին։ Ի՞նչ ռազմական օգնության ծրագրեր եք նախատեսում Հայաստանի համար՝ թե՛ ավանդական պաշտպանության, թե՛ հիբրիդային գործողություններին հակազդելու համար։

-Մենք համագործակցության բազմաթիվ հնարավորություններ ունենք Հայաստանի հետ։ Այնուամենայնիվ, ուզում եմ անմիջապես ընդգծել, որ ցանկացած համագործակցություն, որը մենք ունենք յուրաքանչյուր գործընկեր երկրի հետ, պետք է համապատասխանի ՆԱՏՕ-ի շահերին, ինչպես նաև գործընկեր երկրի ձգտումներին և շահերին։

Այդ պատճառով, մենք երբեք համագործակցություն չենք պարտադրում որևէ գործընկերոջ, և Հայաստանի դեպքում նույնն է։ Մենք պարբերաբար քննարկում ենք համագործակցության հնարավոր ոլորտները հայ պաշտոնյաների հետ։ Ներկայում լավ համագործակցություն ենք հաստատել, օրինակ՝ պաշտպանական կրթության ոլորտում. մենք ունենք լավ հաստատված համագործակցության ծրագիր Հայաստանի պաշտպանության նախարարության և ԶՈՒ-ի հետ կրթության ոլորտում, ինչպես նաև ծրագիր, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին և պաշտպանության ու ազգային անվտանգության ոլորտներում թափանցիկության ապահովմանը։ Եվ ապագայում մենք կարող ենք զարգացնել նմանատիպ աշխատանքի այլ ոլորտներ Հայաստանի հետ։

Նախատեսո՞ւմ եք կովկասյան երկրների միջև որևէ համատեղ համագործակցություն, թե՞ մենք դեռ պատրաստ չենք դրան։

-Շատ մեծ հույս ունեմ, որ կարող ենք ավելին անել այս ոլորտում։ Վերջին տարիներին մենք համագործակցություն ենք հաստատել առնվազն երկու կովկասյան երկրների միջև՝ աշխատելով տարբեր ձևաչափերով։ Մենք ունենք տարբեր նախագծեր։ Օրինակ՝ նախագծեր ունենք մեր «Գիտություն խաղաղության և անվտանգության համար» ծրագրի շրջանակում, որը նախատեսում է համատեղ հետազոտական ​​համագործակցություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների և դաշինքի գործընկերների միջև։ Եվ այստեղ մենք կարող ենք համագործակցություն հաստատել տարբեր գործընկերների միջև։

Ի վերջո, Կովկասն աշխարհագրորեն համեմատաբար փոքր տարածաշրջան է։ Եվ եթե մենք կարողանանք գտնել երկրներն ավելի սերտ համագործակցության համար միավորելու ուղիներ, դա հրաշալի կլինի. օրինակ՝ Վրաստանը կարող է ապագայում լավ հարթակ լինել դրա համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հարցազրույցը պատրաստվել է Factor TV-ի գործընկեր Independent Avenue Media-ի կողմից