Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

Լուրեր

28.10.2026 | 22:16
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մանրամասնում են, թե որ դեպքերում է երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն տրամադրվում։

«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն  է տրամադրվում երկու դեպքում՝

  • մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
  • հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

Ծրագրի առաջին բաղադրիչից կարող եք օգտվել, եթե՝

  • ունեք ՀՀ քաղաքացիություն,
  • ունեք առնվազն 2 անչափահաս երեխա,
  • հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ից հետո,
  • տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
  • ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։

Աջակցության չափը՝

  • երկու երեխայի դեպքում մինչև 1 մլն դրամ է,
  • երեք երեխայի դեպքում՝ մինչև 1,5 մլն դրամ,
  • չորս և ավելի երեխաների դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկերից որևէ մեկին՝

  •  «Ակբա Բանկ»,
  • «ԱՄԻՕ բանկ»,
  • «ԱյԴի» Բանկ,
  • «Կոնվերս Բանկ»,
  • «Արարատբանկ»,
  • «Արմսվիսբանկ»,
  • «Բիբլոս Բանկ Արմենիա»,
  • «Բլեսս» ՈՒՎԿ,
  • «Գլոբալ Կրեդիտ»,
  • «Էվոկաբանկ»,
  • «Ինեկոբանկ»,
  • «Կամուրջ» ՈՒՎԿ,
  • «Հայէկոնոմբանկ»,
  • «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ,
  • ՎՏԲ-Հայաստան Բանկ,
  • «Ֆասթ բանկ» ։

Երկրորդ բաղադրիչի շրջանակում հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

Բաղադրիչից կարող եք օգտվել, եթե՝

  • ունեք ՀՀ քաղաքացիություն,
  • ունեք առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը,
  • տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
  • ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է դիմել մինչև երեխայի 1 տարին լրանալը։

Աջակցության չափը՝

  • ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդով պայմանավորված կազմում է մինչև 500 հազար դրամ,
  • երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։

Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Ձեզ արդեն իսկ վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն»,- ասված է հաղորդագրությունում։