Վարչապետն ընդունել է ԵՀ հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Լուրեր

07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
Բոլորը

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։

«Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության շարունակական խորացման կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական միության հետևողական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության, տնտեսական զարգացման և պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացում։

Գերտ Յան Կուպմանը վերահաստատել է Եվրոպական հանձնաժողովի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել ԵՄ-Հայաստան գործընկերության ընդլայնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Նա կարևորել է համագործակցության զարգացումը տնտեսական դիմակայունության, թվայնացման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ապագա նախաձեռնություններն՝ ուղղված տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության դիրքորոշումներն՝ ուղղված տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմանը։

Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցությունը շարունակելու երկկողմ պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրությունում։