Մխիթար Հայրապետյանը մանրամասնեց՝ երբ ԱԲ գործարանը կսկսի աշխատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 17:24
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
26.11.2026 | 17:17
«Այո՛» կամ «ո՛չ» ասելու համար առնվազն պետք է ծանոթանալ նախագծի բովանդակությանը․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:10
Կդիմենք Եվրասիական դատարան՝ կարծիք ստանալու․ Պապոյանը՝ ռուսական սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 16:59
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը մեկնաբանել է Նախիջևանի հետ սահմանին իրանական ռազմական տեխնիկայի կուտակումը
26.11.2026 | 16:50
Կարեն Գրիգորյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
26.11.2026 | 16:40
Հաստատվել է 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
26.11.2026 | 16:32
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին
26.11.2026 | 16:24
2026թ․ հունվար-հոկտեմբերին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23,7 մլն դոլարի արտադրանք
26.11.2026 | 16:16
Յանիկ Սիները չի մասնակցի Australian Open-ին
26.11.2026 | 16:07
Մոլդովան Հայաստանին կսովորեցնի պայքարել էներգետիկ խոցելիության դեմ
26.11.2026 | 16:00
Կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ խաղաղության պայմանագիր պետք է կնքենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 15:51
Ալեն Սիմոնյանն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.11.2026 | 15:40
Չենք կարող չեղարկել, դա լուրջ չի լինի․ Փաշինյանը ԵՄ-ի հետ համագործացության որոշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 15:30
Արագածոտնի մարզում 1․6 մլրդ դրամի ներդրումով տվյալների կենտրոն կհիմնադրվի
26.11.2026 | 15:27
Ռուս երկրպագուն տրիբունայում մահացել է «Բարսելոնայի» և «Սաբահի» խաղի ժամանակ
Բոլորը

Հայաստանում «Firebird» ընկերության մասնակցությամբ արհեստական բանականության տվյալային կենտրոնի նախագծի շրջանակում շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել մոտ ժամանակներս։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Տարածքը, ամբողջ հողատարածքը ձեռք է բերվել ընկերության կողմից: Այս պահին, եթե չեմ սխալվում, արդեն շինթույլտվության գործընթացներն են ընթանում համայնքի հետ»,- ասաց նախարարը։

Հայրապետյանի խոսքով՝ նոր պայմանագրերի կնքման անհրաժեշտություն չկա, քանի որ ընկերությունն արդեն ունի արտահանման լիցենզիաներ և պայմանագրային հարաբերություններ գործընկերների հետ։ Նախագիծը, ըստ նախարարի, մեծ թվով աշխատատեղեր չի ստեղծի, սակայն կունենա ռազմավարական նշանակություն Հայաստանի թվային զարգացման համար։

«Ռեսուրսները կծառայեն պետական համակարգի թվային վերափոխմանը, հանրային ծառայությունների ավտոմատացմանը, գիտությանը, նորարարություններին և տեխնոլոգիական զարգացմանը»,- ասաց Հայրապետյանը։
Նախարարի խոսքով՝ նախագծի արդյունքում նախատեսվում են նաև զգալի հարկային մուտքեր պետական բյուջե։

«Մենք՝ ստեղծելով արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը և համագործակցելով «Amazon Web Services»-ի և «Firebird»-ի հետ, այդ հաշվողական ռեսուրսները 100 տոկոսով սուբսիդավորելու ենք գիտական ու տեխնոլոգիական խմբերի համար»,- ընդգծեց Մխիթար Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։