Եթե լրագրողը գնահատական չի հայտնում, կարծում եմ, ներքաղաքական կյանքին միջամտություն չի կարող համարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Սահմանադրությամբ և գործող օրենսդրությամբ ունի իրեն վերապահված գործառույթներ, պարտականություններ և լիազորություններ։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան ասուլիսում հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններին։

«Այս օրենքի փոփոխությամբ մենք պարզապես կարգավորող պետական մարմնին տալիս ենք նոր լիազորություն՝ մշակել ենթաօրենսդրական իրավական ակտեր, իրենց ներքին փաստաթղթերը, որոնցով կարձանագրվի կամ կսահմանվեն, թե օրինակ` ինչ է նկատի առնվում ասելով ներքաղաքական կյանքին միջամտություն»,- ասաց Հայրապետյանը։

Միաժամանակ, նախարարը նշեց, որ իր կարծիքով, օրինակ, եթե «Բի-Բի-Սի»-ն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Երևանի փողոցներում հարցումներ իրականացնի և տեսանյութը հեռարձակվի ՀՀ տարածքում, դա չի կարող դիտարկվել որպես ներքաղաքական կյանքին միջամտություն, եթե լրագրողները կամ թղթակիցները չեն հնչեցնում սեփական քաղաքական գնահատականները։

Մանրամասները՝ տեսանյութում։