Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Դատախազություն

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ երեք քաղաքացուց, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Նշվում է, որ տվյալ քաղաքացիները վերաքննիչ բողոք են ներկայացրել, սակայն այն մերժվել է։

«Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով, մասնակիորեն բավարարվել է: Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ա.Հ.-ից, Գ.Մ.-ից և Բ.Ա.-ից, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 629 միլիոն 610 հազար դրամ:

2025 թվականի մարտի 28-ին պատասխանողների կողմից վճռի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ մերժվել էր:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ պատախանողների կողմից ներկայացվել էր վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի փետրվար 11-ի որոշմամբ մերժվել է. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննվող թիվ ԵԿԴ/0050/01/16 քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետի նախկին տեղակալ Գ.Մ.-ի հանձնարարությամբ` օպերատիվ-հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետ Ա.Հ.-ն, նույն բաժնի օպերլիազորներ Պ.Հ.-ն և Բ.Ա.-ն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ստուգումն իրականացրել էին ոչ պատշաճ: Արդյունքում՝ 2007 թվականի նոյեմբերի 22-ին կազմված ստուգման ակտով ընկերությանն առաջադրվել էր ընդամենը 3 միլիոն 605 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն այն դեպքում, երբ արձանագրման ենթակա լրացուցիչ պարտավորությունը պետք է կազմեր 299 միլիոն 342 հազար դրամ:

Վերոնշյալ վարչության 6-րդ բաժնի պետ Ա.Հ.-ի հանձնարարությամբ՝ նույն բաժնի օպերլիազորներ Պ.Հ.-ն և Բ.Ա.-ն նույն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում 2008 թվականին նշանակված ստուգումը կրկին իրականացրել էին ոչ պատշաճ: Արդյունքում՝ 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կազմված թիվ 1001538 ստուգման ակտով Ընկերությանն առաջադրվել էր ընդամենը 6 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն այն դեպքում, երբ արձանագրման ենթակա լրացուցիչ պարտավորությունը պետք է կազմեր 330 միլիոն 267 հազար դրամ»,- ասված է հաղորդագրությունում։