Ռուս գործընկերների հետ քննարկում ենք. ՔՊ-ականը` երկաթուղին ռուսական կառավարումից հետ վերցնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 22:16
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
Բոլորը

«Հայաստանի Հանրապետության ամբողջական ապաշրջափակման հարցը լուծվելու է։ ՀՀ-ն «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ ունի շատ կոնկրետ պայմանավորվածություններ, ստորագրված փաստաթղթեր, ներդրումների վերաբերյալ և, ըստ էության, ես Ալիևի խոսքը որևէ կերպ չեմ ուզում գնահատեմ և մեկնաբանեմ»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Անդրադառնալով երկաթուղին ռուսական կառավարումից հետ վերցնելու հարցին՝ պատգամավորը նշեց, որ այն պետք է կառավարման հանձնվի մի կողմի, որը ունի լավ հարաբերություններ և՛ Արևմուտքի հետ, և՛ Ռուսաստանի հետ։

«Ինչ վերաբերում է նրան, թե այդ գործողությունը կերաշխավորի՞ արդյոք դրա հետագա դրական ընթացքը, մենք չենք գնում գործողությունների, որի վերաբերյալ երաշխիքներ չունենք։ Եվ եթե վարչապետը խոսել է սրա մասին, եթե մենք մեր ռուս գործընկերների հետ նաև քննարկում ենք այս հարցը, ապա այս քննարկումները հենց ձեր նշած երաշխիքների մասին են, որ ներդրումային որևէ խոչընդոտ չլինի Հայաստանի Հանրապետության շուրջ ապաշրջափակվող կամ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվող որևէ ենթակառուցվածքի մասով»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։