ՊՆ-ում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Հայաստանի պաշտպանության նախարարությունում անցկացվել է շնորհանդես-քննարկում, որի ընթացքում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալները, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ֆինանսների նախարարության, պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչները, ՀՀ ՊՆ և ԶՈՒ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

ՊՆ-ից հայտնում են, որ ներկայացվել է զեկույց՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում «ՀԾ-ձեռնարկություն» հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ավարտական արդյունքների վերաբերյալ», համառոտ ցուցադրվել են նաև ծրագրի աշխատանքը և հնարավորությունները։

Արձանագրվել է, որ համակարգն ամբողջությամբ ներդրված է, և 2026 թվականի հունվարի 1-ից ՊՆ-ում հաշվապահական հաշվառումը վարվում է հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան՝ «ՀԾ-ձեռնարկություն» համակարգչային ծրագրերով:

Ներկաները կարևորել են համակարգի անընդհատ կատարելագործման կարևորությունը բանակաշինության, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի բարեփոխումների և զարգացման գործում։