Էստոնիան իր դեսպանին Վրաստանից կտեղափոխի Հայաստան` Թբիլիսիի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին

Լուրեր

28.10.2026 | 12:53
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում
28.10.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
28.10.2026 | 12:34
Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:26
Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ զրույցի ընթացքում դասախոսություն է կարդացել սլավոնների պատմության մասին. FT
28.10.2026 | 12:18
Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:12
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տոնե Կայզերի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 12:10
ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա // ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 12:07
Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
28.10.2026 | 12:01
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ
28.10.2026 | 11:57
Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
28.10.2026 | 11:52
Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էստոնիայի ԱԳՆ-ն որոշել է Վրաստանում և Հայաստանում հավատարմագրված երկրի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին, որի նստավայրը մինչ այժմ Թբիլիսիում էր, տեղափոխել Հայաստանի մայրաքաղաք Երևան և դադարեցնել նրա պարտականությունները Վրաստանում: Այս փոփոխության պատճառն Էստոնիայի և Վրաստանի կառավարության միջև հարաբերությունների սառեցումն է՝ միաժամանակ կապերի ամրապնդումը Հայաստանի հետ։

Փետրվարի 11-ին Էստոնիայի ԱԳՆ-ն Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել է, որ Վրաստանում Էստոնիայի դեսպանն իր առաքելությունը Թբիլիսիում կավարտի մարտի 10-ին, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Մինչև նոր դեսպանի նշանակումը՝ Վրաստանում Էստոնիայի դեսպանությունը կղեկավարի գործերի ժամանակավոր հավատարմատար Գիտա Կալմետը։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը չի նշել, թե երբ կարող է նշանակվել Վրաստանում նոր դեսպան։

Մարդիսալու-Կահարը կշարունակի պաշտոնավարել որպես Էստոնիայի դեսպան Հայաստանում, որտեղ Էստոնիան իր դեսպանությունը կբացի մարտին։ Նա կլինի Էստոնիայի առաջին դեսպանը Երևանում։ Երկրի կառավարությունը Հայաստանում դեսպանատուն բացելու որոշում էր կայացրել 2025 թվականի նոյեմբերին։

Էստոնիան Վրաստանում դեսպանատուն է բացեցլ 2006 թվականին, իսկ Վրաստանն Էստոնիայում՝ 2007 թվականին, սակայն Թբիլիսին այժմ դեսպան չունի։

Նշվում է, որ Էստոնիայի և Վրաստանի հարաբերությունները սառել են Թբիլիսիում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, որը հեռացրել է եվրոպամետ քաղաքական ուժերին և հանգեցրել նրան, որ կառավարությունը կոշտ կերպով ճնշել է ցանկացած բողոքի ցույց։ Միաժամանակ, Էստոնիայի և Հայաստանի հարաբերությունները սկսել են արագորեն բարելավվել այնտեղ տեղի ունեցած փոփոխություններից հետո, որոնք ներառում են Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդումը և Ադրբեջանի հետ հաշտեցման գործընթացի սկիզբը։

«Էստոնիայի և Հայաստանի հարաբերությունները կայուն և լավն են, կայուն զարգանում են 2023 թվականից ի վեր։ Երկկողմ այցելություններ և հանդիպումներ են տեղի ունեցել նախագահների, վարչապետների և արտաքին գործերի նախարարների մակարդակով»,- ասվում է Էստոնիայի ԱԳՆ հաղորդագրությունում։

Վրաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ նշվում է, որ Էստոնիան երկար ժամանակ նպաստել է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը, սակայն վրացական իշխանությունների համակարգված ժողովրդավարական նահանջի, այդ թվում՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակի պայմանները լիովին չկատարելու պատճառով, վրացական ինստիտուտներին աջակցությունը այլևս Էստոնիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ: Այնուամենայնիվ, Էստոնիան ներդրումներ է կատարում Վրաստանում քաղաքացիական հասարակության և ազատ լրատվամիջոցների զարգացման գործում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի