Կենսաչափական համակարգը ՀՀ–ում կներդրվի աշնանը, հին նմուշի անձնագրերը ևս կգործեն. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ քաղաքացիները նոր կենսաչափական անձնագրերը և նույնականացման քարտերը կկարողանան ստանալ այս տարվա աշնանից։ Այս մասին 2025-ի տարեկան ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Կենսաչափական համակարգը ՀՀ-ում նոր է ներդրվելու՝ 2026 թվականի աշնանը։ Այդ ժամանակ մեր քաղաքացիները կկարողանան ստանալ ինչպես բիոմետրիկ նոր անձնագրեր, այնպես էլ նույնականացման քարտեր»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին աշխատում են կենսաչափական անձնագրի դիզայնի վերջնականացման վրա, առաջիկայում հանրությանը կներակացվի դրա նկարագիրը։ Դրանից հետո արդեն խմբաքանակը կտպագրվի։

Նախարարը շեշտեց՝ հին նմուշի անձնագրերն ավտոմատ կերպով դուրս չեն գալու շրջանառությունից ու քաղաքացիները դրանք կկարողանան օգտագործել այնքան, մինչև վավերականության ժամկետն անցնի։

Կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի արժեքները, նախարարի խոսքով, վերջնականացման փուլում են, շուտով կհանրայնացվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։