ՀՀ 7 մարզում սպասվում է քամու ուժգնացում
Հասարակություն
13.02.2026 | 11:46
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» հայտնում են, որ փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի առանձին հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Լեռնային առանձին շրջաններում կդիտվի նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։