«Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Վալերիյ Օսիպյանին և նրա նախկին ղեկավարին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ։ Այս մասին FactorTV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,- նշեց կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ առանց մանրամասնելու նախկին պաշտոնյաների անունները։

Նշենք, որ Օսիպյանի ձերբակալման մասին ավելի վաղ գրել էր «Արմլուր» լրատվականը։ FactorTV-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ին Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարը Ռոբերտ Մելքոնյանն է եղել, նրա տեղակալը՝ Վալերիյ Օսիպյանը։

Հիշեցնենք՝ հեղափոխությունից հետո վարչապետ ընտրվելուց երկու օր անց, Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիյ Օսիպյանը նշանակվել էր ՀՀ ոստիկանապետ։ Ավելի քան մեկ տարի անց՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, Օսիպյանն ազատվել էր ոստիկանապետի պաշտոնից և նույն օրը երեկոյան նշանակվել Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական։ Այս պաշտոնին, սակայն, Օսիպյանը չմնաց անգամ մեկ ամիս. հոկտեմբերի 8-ին նա ազատվեց։

Ռոզա Վարդանյան