Մոսկվան ու Երևանը կբանակցեն հայկական երկաթուղու՝ Ադրբեջանին և Թուրքիային կապող հատվածների վերականգնման շուրջ. Օվերչուկ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն հայկական երկաթուղու՝ Ադրբեջանին և Թուրքիային կապող երկու հատվածների վերականգնման հարցով, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայկական կողմի դիմումի համաձայն և Հայաստանի ժողովրդի նկատմամբ բարեկամական ու եղբայրական զգացմունքների հիման վրա՝ Ռուսաստանի Դաշնությունը որոշել է բովանդակային բանակցություններ սկսել հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ, որոնք կապահովեն դրանց կապը Ադրբեջանի երկաթուղիների հետ Երասխ գյուղի մոտ, ինչպես նաև Թուրքիայի երկաթուղիների հետ՝ Ախուրյան գյուղի մոտ»,- նշել է նա։

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ վերականգնվող երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը մոտավորապես 1,6 կմ և 12,4 կմ է: Այս նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ եղանակները, ինչպես սպասվում է, կորոշվեն բանակցությունների ընթացքում:

«Մենք բարձր ենք գնահատում ռուսական փորձի, գիտելիքների և տեխնոլոգիաների նկատմամբ վստահությունը, որը հայկական կողմը կրկին ցույց տվեց՝ դիմելով Ռուսաստանին: Այս հատվածների վերականգնումը Ռուսաստանի Դաշնությանը կապահովի ուղիղ երկաթուղային կապ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, Թուրքիային՝ Միջերկրական ծովի նավահանգիստների, Իրանին՝ Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստների հետ»,- ասել է Օվերչուկը:

Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում Կովկասում խափանված երթուղիների վերականգնման ուղղությամբ՝ այս խոշոր մարտահրավերը լուծելու համար, այդ թվում՝ Աբխազիայի միջոցով Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապի վերականգնման հնարավորության վերաբերյալ։

«Կովկասում տրանսպորտային և լոգիստիկ կապի ամրապնդումը չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների խաղաղության, կայունության և տնտեսական բարգավաճման համար։ Մենք հույս ունենք տարածաշրջանի բոլոր պետությունների միջև կառուցողական համագործակցության վրա՝ այս կարևոր համատեղ խնդիրը լուծելու համար»,- ասել է նա։

Օվերչուկն ընդգծել է, թե Ռուսաստանը «հետևողականորեն և համակարգված կերպով շարունակում է աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ»։

«2025 թվականի վերջին, 1991-ից ի վեր առաջին անգամ, վերսկսվեց Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային երթևեկությունը՝ Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքով։Մեր երկրների միջև ուղիղ երկաթուղային կապի բացումը ստեղծել է ավելի լավ մրցակցային պայմաններ ռուսական ապրանքները արտաքին շուկաներ առաջ մղելու համար և նպաստում է ԵՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ամրապնդմանը։ Այս բեռնափոխադրումների մեկնարկը բացել է հնարավորություն տարածաշրջանում տրանսպորտային կապի հետագա զարգացման համար»,-  հավելել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի