Ադրբեջանից ֆինանսավորված Փոլ Գոբլն ասաց՝ Վենսի այցը սահմռկեցուցիչ է ՀՀ համար, և նրան լայնորեն տարածեցին ՀՀ-ում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ղեկավար Լուսինե Հակոբյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադառնալով ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցերի շուրջ ձևավորված քննադատական դաշտին, նշում է, որ Հայաստանը շարունակաբար գտնվում է հիբրիդային հարձակումների թիրախում, որոնց նպատակը երկրի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան կանխելն է և այն Ռուսաստանի ազդեցության տակ պահելը։

Հակոբյանը վերլուծել է այն պնդումները, թե իբր ԱՄՆ-ի իրական նպատակը Ադրբեջանի հետ գործընկերությունն է, իսկ Հայաստանն օգտագործվում է Ռուսաստանի և Իրանի դեմ։ Ըստ նրա, այս թեզերը տարածողների ինքնությունը և շահերը մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունեն։

Որպես օրինակ՝ Հակոբյանը մատնանշում է ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլի մեկնաբանությունները, որոնք Հայաստանում հաճախ ներկայացվում են որպես անկախ փորձագիտական կարծիք։ «Ընդամենը մի հատ պարզ որոնումը ցույց է տալիս, թե ով է Փոլ Գոբլը։ Փոլ Գոբլը մարդ է, որը զբաղեցրել է Ադրբեջանի արտգործնախարարությանը կից դիվանագիտական ակադեմիայի ռեկտորի պաշտոնը մի տևական ժամանակ», – նշում է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի բյուջեից սնված մարդը չի կարող հանդես գալ որպես անկախ հեղինակություն։

Ըստ Հակոբյանի, Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո անընդհատ նման հարձակումների կիզակետում է, որոնց աղբյուր հանդիսացող հիմնական պետություններն են Ռուսաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև թուրքական և իրանական որոշ շրջանակներ։ «Այն շրջանակները, որոնք Արևմուտքը դիտարկում են առհասարակ չարիք և նպատակ չունեն որևէ կերպ նպաստելու, որ Արևմուտքի ազդեցությունն այս տարածաշրջանում մեծանա, այդ շրջանակներն իրենց արբանյակների, իրենցից սնվող փորձագետների, տնտեսագետների, սահմանադրագետների օգնությամբ այդ ապատեղեկատվությունն են տարածում», – պարզաբանում է նա։

Անդրադառնալով Արևմուտքի հետ համագործակցության հետևանքով «թրքացման» մասին տարածվող վախերին՝ Հակոբյանը զուգահեռներ է տանում Եվրոպական միության հետ։ «Նույն Եվրոպական միությունը գտնվում է Թուրքիայի հետ նույն մաքսային միության մեջ։ Բայց այնտեղ այնպես չի, չէ՞, որ տնտեսությունը թուրքացվել է, կամ այնպես չէ, որ Ֆրանսիայում թուրքացման է ամեն ինչ ենթարկվել»,- պնդում է նա։

Նրա խոսքով, այս ամենի հիմքում ընկած է հայ հասարակությանը զոհի կարգավիճակում պահելու ձգտումը։ «Այդ նույն շրջանակներն անընդհատ մարդկանց ներշնչում են, որ մենք զոհի կարգավիճակում գտնվող պետություն ենք, միավոր ենք, և անընդհատ մենք ունենք Ռուսաստանի նման պաշտպանի կարիք։ Այ, եթե Ռուսաստանը չլինի, մենք մեր սահմանները չենք կարողանա պաշտպանել ընդդեմ Թուրքիայի»։

Հակոբյանը նշում է, որ եթե նախկինում հիմնական վախը «Ռուսաստանին ջղայնացնելն» էր, ապա այժմ նույն շրջանակները շահարկում են Իրանի գործոնը՝ պնդելով, թե ԵՄ դիտորդները կամ ամերիկյան ԱԹՍ-ները լրտեսում են Իրանին։ Նրա համոզմամբ, այս ամենը միասնական ծրագրի մաս է կազմում։ «Հստակ է, որ սրա նպատակը դա է՝ էլի թույլ չտալ դիվերսիֆիկացված և անկախ քաղաքականություն վարել և էլի տանել, մտցնել Ռուսաստանի տակ և սարքել Ռուսաստանի արբանյակ պետություն, ինչպես որ եղել է տարիներ շարունակ»։

Խոսելով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության շուրջ պնդումների մասին՝ Լուսինե Հակոբյանը շեշտում է, որ միջազգային հեղինակավոր կառույցները, մասնավորապես Եվրոպայի խորհուրդը, նման գնահատական չեն տվել՝ ի տարբերություն 2008 թվականի իրադարձությունների։ «2007-08 թվականներին, երբ մենք էլ էինք գնահատում, որ կային քաղբանտարկյալներ, Եվրոպայի խորհուրդն էլ արեց այդ արձանագրումները… Ուրեմն մի բան կա, չէ՞, որ Եվրոպայի խորհուրդը չի ֆիքսում դա», – ասում է նա։

Հակոբյանը չի բացառում, որ որոշ դեպքերում կալանքը՝ որպես խափանման միջոց, կարող է լինել ծայրահեղ քայլ, սակայն դա, ըստ նրա, քաղաքական հետապնդում չի նշանակում։ «Այն, որ այդ անձինք հռչակում են, որ իրենք զբաղվում են քաղաքականությամբ, դա դեռ իրենց քաղբանտարկյալ չի սարքում և որևէ իմունիտետ իրենց չի տրամադրում»։

Նա կոչ է անում չմոռանալ, թե ինչ իրավիճակ էր երկրում մինչև 2018 թվականը՝ ընդգծելով, որ չնայած առկա խնդիրներին, այսօր առկա է դրական դինամիկա և «մենք շատ հեռու ենք 37 թվից»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան