Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը պետք է մնա՞ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնին․ դատարանը մերժել է հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին ՀԱԵ-ի միջնորդությունը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունն ընդդեմ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր, ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, հունվարի 16-ին որոշում էր կայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվոր Արման Սարոյանի միջնորդությունը բավարարել և պարտավորեցնել պատասխանող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց, առանց խոչընդոտի ապահովելու Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը: Բացի այդ, դատարանն արգելել է պատասխանող ՀԱԵ-ին և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել հոգևորականի՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդի, իրականացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստաբանական թիմը հենց այս՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին էր միջնորդություն ներկայացրել, որը երեկ դատարանը մերժել է։

Փաստաբան Արա Զոհրաբյանը, որը կաթողիկոսին աջակցություն հայտնած հոգևորականների ներկայացուցիչն է մի շարք գործերով, ֆեյսբուքյան գրառմամբ նշել է՝ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ:

Հիշեցնենք՝ հունվարի 10-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հոգևորականը ազատվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից, Սարոյանն էլ իր հերթին այն վիճարկել է դատարանում։ Այս ընթացքում կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին․ նա այն 10 եպիսկոպոսներից մեկն է, որը միացել է Նիկոլ Փաշինյանի՝ «եկեղեցու բարենորոգման» օրակարգին։

 

Ռոզա Վարդանյան