Անկախական Գևորգից վերածվել եք բոլշևիկ Հայկի․ Ռուբինյանը՝ ՀՅԴ-ի և «Սարոյան եղբայրներ» ֆիլմի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

««Սարոյան եղբայրներ» ֆիլմը իրապես հակադաշնակցական է, և ասեմ ավելին՝ հակաանկախական ֆիլմ է, որովհետև սովետական ժամանակներում հակաանկախականությունը ու հակադաշնակցականությունը նույն բանն էր»,- այս մասին խորհրդարանում ՀՅԴ-ի մասին խոսելիս նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հիշեցնեմ՝ «Սարոյան եղբայրներ» ֆիլմում երկու եղբայր են՝ Գևորգը ու Հայկը։ Գևորգը դաշնակցական և հետևաբար՝ անկախական, Հայկը՝ բոլշևիկ և հեղափոխական։ Խնդիրն այն է, սիրելիներս, որ դուք Գևորգից վերածվել եք Հայկի։ Խնդիրն էն ա, որ դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել եք «004 շրջաբերականով։

Խնդիրն էն ա, որ մի կուսակցություն, որի անվանումը նույնական է եղել անկախականության հետ, հասել է մի կետի, երբ 1988 թվականին անկախական շարժումն էր ծնվում և մոլեգնում (բառիս լավ իմաստով) Հայաստանում, ձեր կուսակցությունը դեմ է արտահայտվել անկախությանը, հասկանո՞ւմ եք»,- նշեց Ռուբինյանը։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունը պնդում է՝ Հակոբ Հակոբյանը, լինելով ՀՌՀ անդամ, «1-in.am» լրատվական կայքին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով: Քաղաքական տարբեր ընդդիմախոսների վերաբերյալ տրվել են ձևակերպումներ:

«Ես համաձայն եմ Հակոբ Մովսեսի հետ, որ Դաշնակցությունը պիտի փոխի իր գաղափարախոսությունը, բայց ոչ թե փոխի ձեր 135-ամյա գաղափարախոսությունը, այլ վերադառնա իր ակունքներին։ Որովհետև դուք ձեր ակունքներին դավաճանել եք, սիրելիներս։ Դուք «Մահ կամ ազատություն»-ից դարձել եք «0004 շրջաբերական» գրող կուսակցություն։ Դուք «Մահ կամ ազատություն» գոռացողներից դարձել եք՝ «չէ-չէ-չէ, ի՞նչ անկախություն, դա վտանգավոր է»։ Դուք «Մահ կամ ազատություն» գոչողներից դարձել եք ԿԳԲ գործակալ պաշտպանողի։ Դուք «Մահ կամ ազատություն» գոռացողից դարձել եք Գյումրիում Կոմունիստական կուսակցության հետ կոալիցվողի։ Վերհիշե՛ք ձեր արմատները, սիրելիներս»,- նշեց ԱԺ փոխխոսնակը։

Մանրամասները՝ տեսանյութում։