Եթե «Մահ կամ ազատություն» ասող տեսակը չլիներ, էս ազգը ո՞նց էր պետություն ունենալու․ Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Մի հատ հլը մտածեք ձեր կուսակցությունից ինչ անուններ են մնալու պատմության մեջ»,- ՔՊ-ականներին նման հարց ուղղեց դաշնակցական Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի վերաբերյալ խորհրդարանում հնչող քննադատությանը։

Նա հռետորական հարց բարձրացրեց՝ եթե Դաշնակցությունը չլիներ, Դաշնակցության տեսակը չլիներ, արդյո՞ք պետություն կլիներ։

«Բա դուք չեք հասկացել, որ եթե էդ տեսակը չլիներ, այո՛․ «Մահ կամ Ազատություն» ասող տեսակը չլիներ, էս դառը ճակատագիր ունեցող ազգը, դարեր շարունակ հալածված ազգը, ո՞նց էր պետություն ունենալու։ Բա հենց էդ տեսակն ա ձեզ էս ժառանգել։ Այո՛, էն երդում տվողները, որոնք հարազատ են մնացել իրենց երդմանը։

Զենքի վրա են երդվել։ Այո՛, զենքի վրա են երդվում։ Զենքի վրա երդվող ձեր հարազատ միջավայրից՝ Արևմուտքից չգիտե՞ք քանիսը կան։ «Մահ կամ Ազատություն» ասող քանի ազգ ա ձևավորվել, պետություն ա ձևավորվել։ Փարիզ գնացել մտե՞լ եք Պանթեոն։ Ի՞նչ ա ընդեղ գրված։ Ովքե՞ր են ընդեղ թաղված, որոնց մահվան շնորհիվ Ֆրանսիան պետություն ա ձեռք բերել։

Նյու Հեմփշիրի կարգախոսը ո՞րն ա. «Ապրիր ազատ կամ մեռիր»։ Հետադիմակա՞ն են, հա՞։ Բա տենց են արել, որ ձևավորել են էն ինչ որ ունեն։

Իսկ մենք, այո՛, երդվել ենք և շարունակելու ենք երդվել բոլոր ուժերով և անգամ կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին։ Եվ էս ծառայություն արածներն են, որ մեզ էս պետությունն են ժառանգել։ Ո՞նց կարելի ա դա ուրանալ»,-նշել է Ռուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։