Ամերիկյան տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում․ Զախարովան՝ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման համաձայնության մասին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ  փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան ու Ադրբեջան կատարած այցին՝ ուշադրությունը կենտրոնացնելով հատկապես ՀՀ-ում ատոմային ոլորտում ներդրումներին։ Նա ասել է, թե Հայաստանում հայտարարված 9 մրդ դոլարի ներդրմամբ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների կառուցման մասին մանրամասներ չեն ներկայացվել։ Զախարովան ասել է, թե հայկական որոշ լրատվամիջոցներ դա ներկայացրել են որպես Վաշինգտոոնի աննախադեպ ներդրումերկրի տնտեսության մեջ։

«Գլխավորն այն է որ աննախադեպը չօգտագործվի այն իմաստով, որ պարզվի՝ դրա համար վճարելու են ոչ թե ամերիկացիները, այլ Երևանը, որի միջոցները գնալու են դեռ չստեղծված TRIPP-ի հիմնադրամ։ Ամեն ինչ շատ մշուշոտ է»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նա նշել է, որ Երևանի  հետ ատոմակայանի կառուցման հետ կապված տարբեր քննարկումներ կան, Ռոսատոմը պարբերաբար այդ թեման մեկնաբանում է։

«Հայաստանն ազատ է աշխատել  այն գործընկերների հետ, որի հետ անհրաժեշտ է համարում, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում։ Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր  հզորության ատոմակայանը չկա ոչ միայն Միացյալ Նահանգների տարածքում, այլև ընդհանրապես  չկա, այն միայն թղթի վրա է։ Փորձագետները նշում են, որ նման կայանի վերջնական արժեքը կարող է ավելի բարձր լինել, քան հաշվարկը, որը գովազդվում է։ Փոքր մոդուլային կայանների ծրագիրն ԱՄՆ-ում 2024 թվականին սառեցվել է, երբ ծախսերը սկզբնական հինգ միլիարդից հասել են 10 միլիարդի։ Կան հաշվարկներ, որը Հայաստանն իր գումարներով կօգտագործվի որպես փորձադաշտ ամերիկյան տեխնոլոգիաների փորձարկման համար»,- հայտարարել է Զախարովան։

Ըստ նրա՝ Մոսկվան ատոմային ոլորտում Երևանի հուսալի գործընկերն է տասմյակներ շարունակ, աջակցում է դրա ԱԷԿ-ի շահագործմանը։ Զախարովան, միաժամանակ, ասել է, թե Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որն օգտագործում է փոքր հզորության ատոմակայաններ և իր գործընկերներին առաջարկել է ապացուցված ռուսական լուծումներ էներգետիկ բոլոր ոլորտներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի