Սաուդյան ակումբները հետաքրքրված են Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով

Լուրեր

28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
Բոլորը

«Ինտերը» ցանկանում է երկարաձգել գործող պայմանագիրը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Իտալական ակումբը մեկ տարվա պայմանագիր կառաջարկի 37-ամյա կիսապաշտպանին։ Եթե կողմերը փոխհամաձայնության գան, Մխիթարյանը կարող է կարիերան ավարտել «Սան Սիրոյում», գրում է Sempreinter.com-ը՝ հղում անելով FCInterNews-ին։

Աղբյուրի համաձայն՝ այս մրցաշրջանի վերջում Մխիթարյանի հեռանալն «Ինտերից» անխուսափելի էր թվում, սակայն նրա հաջող խաղը ստիպել է ակումբին մտափոխվել։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա ամռանը։

«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն բարձր է գնահատում հայ ֆուտբոլիստի կարևորությունը։

Սաուդյան Արաբիայի մի քանի ակումբներ ևս հետաքրքրված են Մխիթարյանի ծառայություններով։

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2022 թվականից է խաղում «Ինտերում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009 թթ.), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010 թթ.) ու «Շախտյորում» (2010-2013 թթ.), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016 թթ.), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018 թթ.) ու «Արսենալում» (2018-2019 թթ.), իտալական «Ռոմայում» (2019-2022 թթ.)։