UFC-ի լեգենդար մարտիկ․ Տոպուրիային հաղթելու լավագույն շանսեր ունի Արման Ծառուկյանը

Լուրեր

28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
Բոլորը

UFC-ի լեգենդար մարտիկ Դեմետրիուս Ջոնսոնը կարծիք է հայտնել թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի մասին։ Ամերիկացու կարծիքով՝ հայ մարտիկը կարող է հաղթել UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիային։

«Ծառուկյանը շատ աթլետիկ և ուժեղ մարտիկ է, որը հիանալի կարողանում է հարմարվել։ Նա երբեք չի հոգնում և միշտ պատրաստ է սովորել նոր բաներ։ Ես շատ զարմացած եմ, թե որքան լավ է նա կարողանում մարզվել տարբեր կառուցվածքի ու քաշի մարտիկների հետ։ Եթե նա շարունակի նույն կերպ, կերկարացնի իր կարիերան։

Կարծում եմ՝ Ծառուկյանն ունի աթլետիզմ, հմտություններ ու տրամադրվածություն՝ Տոպուրիային հաղթելու համար։ Արմանը պետք է մենամարտի Ջասթին Գեյջ-Իլյա Տոպուրիա մենամարտի հաղթողի հետ։ Թեթև քաշային կարգում հենց Ծառուկյանն ունի Տոպուրիային հաղթելու լավագույն շանսերը»,- ասել է Ջոնսոնը սոցցանցերում հրապարակված տեսանյութում։

Սպասվում է, որ Իլյա Տոպուրիան հաջորդ մենամարտն անցկացնելու է UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը նվաճած ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ։ Տոպուրիան խառը մենամարտերում անցկացրել է 17 հանդիպում ու տարել նույքան հաղթանակ։

29-ամյա Ծառուկյանը UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել է նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Հայ մարտիկը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։