Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը Ժնևից տեղափոխվելու է Բեռն․ ծախսվելու է 196 մլն դրամ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Ժնև

Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է Շվեյցարիայի Համադաշնությունում գործող իր դեսպանությունը Ժնևից տեղափոխել երկրի մայրաքաղաք Բեռն։ Համապատասխան նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։

Հայաստան–Շվեյցարիա դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 30-ին, և այդ ժամանակից ի վեր երկկողմ հարաբերությունները զարգացել են բարեկամության, կառուցողական համագործակցության և փոխըմբռնման մթնոլորտում։ Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ կապերի շարունակական խորացումն ու ընդլայնումը բոլոր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

2002 թվականից Ժնևում գործում է ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ Նույն ներկայացուցիչը համատեղության կարգով հավատարմագրված է նաև որպես Շվեյցարիայում ՀՀ դեսպան։

Սակայն, հաշվի առնելով Բեռնի և Ժնևի միջև հեռավորությունը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ օրակարգերի առանձնահատկությունները, առաջացել է անհրաժեշտություն դեսպանությունը տեղափոխել Բեռն։ Նշվում է, որ Շվեյցարիայում հավատարմագրված շուրջ 100 երկրների դեսպանություններ, այդ թվում՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի, տեղակայված են հենց մայրաքաղաքում։

Ըստ հիմնավորման՝ դեսպանության տեղափոխումը Բեռն հնարավորություն կտա առավել արդյունավետ շփվել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, ակտիվացնել քաղաքական երկխոսությունը և խթանել երկկողմ համագործակցության զարգացումը։
Միևնույն ժամանակ, Ժնևում կշարունակի գործել ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Դեսպանության տեղափոխման հետ կապված տարեկան ծախսերը գնահատվել են շուրջ 344.8 հազար շվեյցարական ֆրանկ, որն այս պահի փոխարժեքով համարժեք է 165 մլն դրամի։ Առաջին տարվա համար նախատեսվում է նաև լրացուցիչ 62.8 հազար շվեյցարական ֆրանկ կամ 30 մլն դրամի չափով ծախս՝ կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարների համար։
Այս փոփոխությունների արդյունքում 2026 թվականի պետական բյուջեով նախատեսվում է ԱԳՆ համապատասխան ծրագրի ծախսերն ավելացնել 407.5 հազար շվեյցարական ֆրանկով կամ 196 մլն դրամով, իսկ հաջորդ տարիներին՝ տարեկան 304.8 հազար շվեյցարական ֆրանկով, որն այս պահի փոխարժեքով կազմում է 146 մլն դրամ։

Այս տարի Ժնևից Բեռն դեսպանատան տեղափոխմանը դեմ է ՀՀ ֆինանսաների նախարարությունը։ Ըստ գերատեսչության՝ սա լրացուցիչ ծախս է, ինչը նախատեսված չէ 2026-ի պետական բյուջեով։ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարցը դիտարկել 2026 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում՝ պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Այս առաջարկը ՀՀ ԱԳՆ-ն չի ընդունել։

Նարեկ Կիրակոսյան