Հայաստանը և Amazon Web Services-ն ընդլայնում են համագործակցությունը 2 ոլորտում

Լուրեր

28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանը և Amazon Web Services-ն ընդլայնում են համագործակցությունն արհեստական բանականության և հեռահաղորդացկության տեխնոլոգիաների ոլորտներում։

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովի և Միացյալ Նահանգների փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Amazon Web Services (AWS) ընկերության պատվիրակության, մասնավորապես, Հանրային քաղաքականության միջերկրածովյան, կենտրոնական-արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Ֆրանկո Սպիցիարելլոյի և հանրային քաղաքականության, միջազգային հարաբերությունների ղեկավար Սարգիս Ղազարյանի հետ։

Հանդիպումը ռազմավարական երկխոսության շարունակությունն էր՝ ԲՏԱ նախարարության և AWS-ի միջև նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված ԱՄՆ-Հայաստան արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շրջանակում: Նշված փաստաթղթերը միտված են առաջատար տեխնոլոգիաների (edge technologies) ներդրմանը՝ որպես Հայաստանի տնտեսական արդիականացման և դիմակայունության կարևոր շարժիչ ուժեր:

Կողմերը քննարկել են գործող հուշագրերի շրջանակում արձանագրված առաջընթացը և վերահաստատել համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ արհեստական բանականության, ամպային ենթակառուցվածքների և արբանյակային հաղորդակցությունների ուղղություններում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդմանը և հաջորդ սերնդի լուծումների ներդրմանը՝ արդյունաբերության, կրթության և հանրային ծառայությունների բնագավառներում։

Հանդիպման առանցքային թեմաներից էր Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի (AIVI) շարունակական զարգացումը, որտեղ AWS-ը հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր՝ տրամադրելով ամպային տեխնոլոգիաների լուծումներ, տեխնիկական փորձագիտական աջակցություն և կարողությունների զարգացման գործիքակազմ։ Ինստիտուտը դիտարկվում է որպես կիրառական հետազոտությունների, աշխատուժի զարգացման և նորարարության հարթակ՝ արհեստական բանականության հետ առնչվող ուղղություններով՝ համապատասխան միջազգային չափանիշներին և շուկայի փոփոխվող պահանջներին։

Քննարկվել են նաև արբանյակային հաղորդակցությունների և տիեզերական տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները` ամպային հարթակների կիրառումն անվտանգ կապի, տվյալների մշակման և առաջատար հաշվողական լուծումների (edge computing solutions) ապահովման համատեքստում։ Այս ուղղությունները կարևորվել են որպես խելացի ենթակառուցվածքների, առաջատար արտադրության, հեռավար ծառայությունների և ազգային թվային դիմակայունության ձևավորման առանցքային բաղադրիչներ։

Իր խոսքում նախարար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանը համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործընկերությունը դիտարկում է որպես մրցունակ և նորարարությամբ առաջնորդվող տնտեսություն կառուցելու ռազմավարական հիմք։ Արհեստական բանականության, արբանյակային տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը գնահատվել է որպես բարձր ավելացված արժեք ստեղծող արդյունաբերությունների զարգացման և Հայաստանը զարգացող տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոնի վերածելու կարևոր գործոն։

AWS-ի պատվիրակությունը վերահաստատել է ընկերության երկարաժամկետ համագործակցության հանձնառությունը Հայաստանի հետ՝ ընդգծելով պետական-մասնավոր գործընկերության նշանակությունը նորարարությունների արագացման, տաղանդների զարգացման և մասշտաբավորվող, անվտանգ տեխնոլոգիական լուծումների ներդրման գործում։

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև Հայաստան–ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովում բարձրացված նախաձեռնությունների գործնական առաջմղման հարցերը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության հետագա քայլերի շուրջ՝ առաջատար տեխնոլոգիաների ներդրման և Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։