ՌԴ-ն հետաքրքրված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով. Կոպիրկին

Լուրեր

28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը հետաքրքրված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը դիվանագիտական ​​աշխատողի օրվան նվիրված ընդունելության ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանը հետաքրքրված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանով։ Ես համոզված եմ, որ երկրի լիարժեք մասնակցությունը մեր համատեղ ինտեգրացիոն միավորումներին արդյունավետորեն նպաստում է դրան։ Օրինակ՝ ԵՏՄ-ին անդամակցության 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ»,- ասել է Կոպիրկինը։

Ըստ նրա՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը ապրում է աշխարհաքաղաքական անկայունություն։

«Այս դժվարին պայմաններում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մտել են փոփոխվող իրականությանը հարմարվելու նոր փուլ։ Դիտարկվող մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է երկու կողմերից էլ երկարաժամկետ քաղաքական կամք և ռազմավարական իմաստություն՝ երկկողմ համագործակցության կուտակված հարստությունը պահպանելու և ընդլայնելու համար»,- ընդգծել է դեսպանը։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս Մոսկվա կատարած այցը լրացուցիչ խթան կհաղորդի այդ ուղղությամբ շարժմանը։

«Անցյալ տարվա արդյունքները հաստատեցին, որ արտաքին ցնցումներից անկախ՝ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրային, տնտեսական և ներդրումային գործընկերը, երկրի էներգետիկ և պարենային անվտանգության ժամանակի փորձություն անցած երաշխավորը։ Մշակութային, մարդասիրական և միջմարդկային շփումները ավանդաբար ակտիվ են եղել։ Նշանակալից է, որ ռուսները առաջատար են Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում»,- ասել է պաշտոնյան։

Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունը «կտակել են նախնիները, դարերի ընթացքում կերտվել է փառահեղ համատեղ հաղթանակներով և համատեղ ստեղծագործական աշխատանքով, և կերտվել է միջմարդկային սերտ կապերով»․ «Մենք կպահպանենք այս ժառանգությունը և կփոխանցենք այն ապագա սերունդներին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի