Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից զատ` մայիսին Երևանում ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովը կանցկացվի. BBC-ի անդրադարձը

Լուրեր

11.02.2026 | 16:32
Ինձ վիրավորել եք ձեր արտահայտություններով․ պատգամավորը՝ Հակոբ Մովսեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 16:30
Փաշինյանն ու կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին․ՈՒՂԻՂ
11.02.2026 | 16:25
Վենսի՝ Հայաստան այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանություն
11.02.2026 | 16:20
Ես հակադաշնակցական չեմ, Դաշնակցությանը չեմ ատում․ Հակոբ Հակոբյան (Հակոբ Մովսես)․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 16:12
Իրանը չի ձգտում ատոմային զենքի. Փեզեշքիանը հայտարարել է, որ չեն զիջի չափազանց պահանջներին
11.02.2026 | 16:04
Խոշոր Քարաթափում Մյասնիկյան պողոտայում. ինչ է կատարվում դեպքի վայրում. ՈւՂԻՂ
11.02.2026 | 16:03
Ավստրալացի սնոուբորդիստը պարանոցի կրկնակի կոտրվածք է ստացել Օլիմպիական խաղերի մարզման ժամանակ
11.02.2026 | 15:55
Դատարանը հիմք է ընդունել միայն մեղադրական ցուցմունքները. Դավիթ Համբարձումյանի պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 15:51
Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBank
11.02.2026 | 15:49
ԵՄ-ն հաստատել է Վրաստանի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմի դադարեցումը
11.02.2026 | 15:47
Առաջին անգամ է՝ անկախ պետական մարմնի անդամի լիազորությունների դադարեցման հարց է բարձրացվում․ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 15:40
Վատ մի՛ զգացեք, Դուք Սահմանադրությունն եք պաշտպանում․ Մանուկյանը՝ ԿԿՀ անդամին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 15:33
Վատ եմ զգում, որ եկել ենք այս նախագիծը ներկայացնելու. Մարիամ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 15:28
Պեսկովը հայտարարել է, թե ատոմային ոլորտում ռուսական նախագծերն ԱՄՆ-ից էժան ու լավն են
11.02.2026 | 15:25
Խնդրահարույց է անկախ պետական մարմնի անդամի կողմից քաղաքական ելույթներով հանդես գալը․ ԿԿՀ անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահի առաջին այցը Հայաստան ամրապնդում է Երևանի արագ մերձեցումը Վաշինգտոնի հետ, միաժամանակ, Մոսկվայից նրա հեռացումը։ Երևանում Ջեյ Դի Վենսն աջակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը հունիսին կայանալիք ընտրություններում և հայտարարել, որ հայկական բանակը կստանա հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որոնք նաև մատակարարվում են Ուկրաինային։ Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության անդրադարձում, որը նվիրված է Վենսի Հայաստան այցին։

«Գիտեմ, որ [Փաշինյանը] ընտրություններ ունի։ Ես դրանց մասին չեմ խոսի, բայց եթե իմ աջակցությունը որևէ նշանակություն ունի, նա անպայման կօգտագործի այն, քանի որ նա գիտի՝ ինչպես կառուցել երկարաժամկետ գործընկերություններ, որոնք կապահովեն [Ադրբեջանի] հետ կայուն խաղաղություն»,- ՀՀ վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Վենսը։

Հանդիպման ժամանակ հայտարարվեց միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագրի մասին: Սա ճանապարհ կհարթի Միացյալ Նահանգներից միջուկային տեխնոլոգիաների արտահանման և Հայաստանում ամերիկյան փոքր միջուկային ռեակտորների կառուցման համար։

Այցի ընթացքում հայտարարվեց նաև, որ հայ-ամերիկյան Firebird ստարտափը լրացուցիչ 4 միլիարդ դոլար կներդնի Հայաստանում գերհամակարգչի և տվյալների կենտրոնի ստեղծման գործում, որի համար ԱՄՆ կառավարությունը թույլտվություն է տրամադրել լրացուցիչ 41,000 NVidia չիպերի վաճառքի համար: Նախագիծը, ենթադրաբար, կլինի Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամենամեծ ներդրումը։

Սակայն ամենակարևոր նորությունն ամերիկյան V-Bat հետախուզական անօդաչու թռչող սարքերի մատակարարումն էր հայկական բանակին՝ 11 միլիոն դոլար արժողությամբ: Սա առաջին ամերիկյան ռազմական տեխնիկան է, որը մատակարարվել է Հայաստանին, որը պաշտոնապես մնում է Ռուսաստանի դաշնակիցը, բայց ունի Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ և ձգտում է անդամակցել Եվրամիությանը։

Վենսը և Փաշինյանը նաև քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, որի չլուծված հարցերից մեկը մնում է Բաքվում բանտարկված հայ քաղաքացիների ճակատագիրը։ Վենսի ուղևորության հաջորդ կանգառը Բաքուն է, և մեկնելիս նա ասաց, որ նախատեսում է հայ գերիների հարցը քննարկել Ադրբեջանի ղեկավարների հետ։

Ըստ BBC-ի՝ Վենսի կողմից Փաշինյանին աջակցությունը նշանակում է, որ Արևմուտքն ունի միասնական թեկնածու Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, չնայած Թրամփի վարչակազմի և եվրոպացի առաջնորդների միջև բազմաթիվ այլ հարցերի շուրջ առկա տարաձայնություններին։ ԵՄ առաջնորդները նույնպես աջակցում են Փաշինյանին, և դեկտեմբերին Հայաստանը ստացավ ԵՄ դրամաշնորհ՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար, ինչը փաստացի նշանակում է աջակցություն ներկայիս կառավարությանը։ Այս մասին նշում է Ջոշուա Կուչերան՝ «Ճգնաժամային խմբի» Հարավային Կովկասի ավագ վերլուծաբանը։

Կուչերան ասում է, թե Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են Ռուսաստանի միջամտության մասին հայկական քաղաքականությանը, բայց Եվրոպան և Ամերիկան ​​նույնպես բացահայտորեն են խոսում իրենց նախասիրությունների մասին։

Վերլուծաբանը նաև նշել է, որ թե՛ ԵՄ-ն, թե՛ Վենսը Փաշինյանի պաշտոնավարումն ուղղակիորեն կապում են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի հետ. «Սա նշանակում է, որ խաղաղության գործընթացը կապվում է կոնկրետ անձերի հետ, ինչը չի նպաստում դրա կայունությանը»։

Հունիսի սկզբին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին, ինչպես սպասվում է, կմասնակցեն մի քանի եվրոպացի առաջնորդներ։

BBC-ի երկու աղբյուրների փոխանցմամբ, որոնք խոսել են անանունության պայմանով, շուտով կհայտարարվի մայիսին ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի մասին։ Մի աղբյուր այս միջոցառման կազմակերպումը կապել է եվրոպացի առաջնորդների՝ քվեարկությունից առաջ Փաշինյանին հրապարակայնորեն աջակցելու ցանկության հետ։

ԱԹՍ-ների մասին

«Առաջին անգամ մենք հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների, հսկողության համակարգերի և անօդաչու թռչող սարքերի խոշոր վաճառքի մասին Հայաստանին և մեր լավ ընկերոջը՝ պարոն վարչապետին»,- երկուշաբթի Երևանում ասել է  Վենսը։

Վաճառքը վերաբերում է ամերիկյան V-Bat հետախուզական անօդաչու թռչող սարքերին, որոնք մատակարարվում են նաև Ուկրաինայի զինված ուժերին և օգտագործվում են Himars հեռահար համակարգերի ուղղորդման համար՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների խորքը հարվածներ հասցնելու համար։

«Սա շատ նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար։ Մենք խոսում ենք մի հարթակի մասին, որն օգտագործվում է ԱՄՆ զինված ուժերի և նրա դաշնակիցների կողմից։ Սա կարող է լինել ԱՄՆ-ի պատրաստակամության ազդանշան՝ ամրապնդելու Հայաստանի պաշտպանական կարողությունները», – ասել է Երևանում գտնվող Տարածաշրջանային ժողովրդավարության և անվտանգության կենտրոնի ռազմական վերլուծաբան Էդուարդ Առաքելյանը։

V-Bat-ները ուղղահայաց թռիչքի և վայրէջքի անօդաչու թռչող սարքեր են, ինչը նշանակում է, որ դրանք թռիչքուղու կարիք չունեն, ինչը դրանք իդեալական է դարձնում Հայաստանի լեռնային տեղանքի համար, նշում է փորձագետը: Դրանք կբարելավեն հայկական բանակի հետախուզական, հսկողության և թիրախների հայտնաբերման հնարավորությունները և կարող են բարելավել հրետանու և այլ զենքերի ճշգրտությունը։

Վենսը և Փաշինյանը նաև ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ ճանապարհ հարթելով ամերիկյան ընկերությունների համար՝ մասնակցելու Հայաստանի միջուկային էներգիայի ոլորտին։ Սկզբնական արտահանումը հնարավոր է 5 միլիարդ դոլարի, ևս 4 միլիարդի համար վառելիք և սպասարկում մատակարարելու պայմանով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի