Սեղանին է մնացել 300 000 ադրբեջանցու վերադարձի պահանջը․ ենթադրում եմ իշխանությունը կհամաձայնվի ընտրություններից հետո․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 16:31
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը Factor TV-ին տված հարցազրույցում գնահատելով ԱՄՆ փոխնախագահի այցի նշանակությունը՝ ընդգծել է դրա աննախադեպ բնույթը։ «Պետք է ասել, որ պատմականորեն տարածաշրջանում երկրորդ բարձրաստիճան այցն էր Վենսի այցելությունը։ Առաջինը եղել է 2005 թվականին Վրաստան, Ջորջ Բուշի այցելությունը՝ Թբիլիսի, և հիմա երկրորդ դեմքի, այսինքն փոխնախագահի մակարդակով է այց կատարվում՝ ԱՄՆ փոխնախագահի ներկայացվածությամբ դա Հայաստան և Ադրբեջան այցն է»,- նշել է նա։

Խաժակյանի համոզմամբ, ԱՄՆ-ն ներգրավված է ՀՀ-Ադրբեջան պրոցեսում, ինչի վկայությունն է այս այցը։ «Ես ելակետը վերցնում եմ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ բանակցությունների արդյունքը, որը ստորագրվեց Վաշինգտոնում, որտեղ Դոնալդ Թրամփը որպես վկա հանդես եկավ այդ փաստաթղթին, և, իհարկե, ԹՐԻՓՓ-ի գործոնը, որը հիմնական այսպես, չասենք տնտեսական հետաքրքրությունն է, բայց այն գործոնն է, որը ապահովում է ԱՄՆ-ի որոշակի ներգրավվածություն»,- պարզաբանել է նա։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում սահմանային հսկողության իրականացման մեխանիզմին՝ Խաժակյանը այն որակել է աննախադեպ։ «Ամբողջ աշխարհում նման նախադեպ գոյություն չունի։ Սա առաջին դեպքն է, որ տվյալ պետության սահմանային ծառայություն իրականացնող անձը չի վերցնելու անձնագիրը իր երկրի սահմանը հատած անձից»,- նշել է նա՝ պարզաբանելով, որ այսպես կոչված «ֆրոնտ օֆիսում» մասնավոր կազմակերպությունը միայն ստանալու է փաստաթղթերը և փոխանցելու «բեք օֆիս», որտեղ հայ սահմանապահը, առանց քաղաքացու հետ ուղիղ շփման, պետք է իրականացնի անձնագրային հսկողություն։

Նրա խոսքով՝ այս մոդելը Հայաստանի զիջման արդյունք է՝ Ադրբեջանի կողմից «անխոչընդոտ ճանապարհի» պահանջը բավարարելու համար։

Դավիթ Խաժակյանը քննադատել է ընդդիմադիր դաշտի մասնատվածությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Նա նշել է, որ «Լուսավոր Հայաստան»-ը դեռևս 2024-ի ավարտին հայտարարել էր, որ նախընտրելի է ընդդիմության մասնակցությունը «մեծ բևեռով», սակայն այսօր իրավիճակն այլ է։ «Բոլորը կարծում են, որ իրենք այնքան հզոր են, որ կարող են առանձին մասնակցել և անցնել։ Մենք էլ իրենց ասում ենք՝ դե գիտեք, եթե ձեր հաշվարկով դուք ունեք 10-20%, նույն հաշվարկի, նույն բանաձևով մենք էլ կարող ենք մեր ձայները ասենք 30% հաշվել»,- հեգնել է նա։

Խաժակյանը զգուշացրել է, որ ընդդիմության մասնատված մասնակցության դեպքում հնարավոր է ձայների «փոշիացում», ինչը կարող է իշխանությանը թույլ տալ ձևավորել մեծամասնություն՝ նույնիսկ ունենալով ձայների փոքրամասնությունը։ «Այս անգամ կարող է ստանալ 40-45%, բայց մանդատների թվով խորհրդարանում լինել մեծամասնություն։ Ինչ է, թե ընդդիմադիր ուժերը բոլորը կարծում են, որ իրենք այնքան հզոր են, որ կարող են առանձին մասնակցել», – մտահոգություն է հայտնել նա՝ առաջարկելով ընդդիմությանը միավորվել՝ իշխանությանը մարտահրավեր նետելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան