Բողոքի ակցիայի մասնակիցները կոչով դիմեցին Ջեյ Դի Վենսին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ նախագահական նստավայրում այս րոպեներին հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մի խումբ քաղաքացիներ, հանդիպմանը զուգահեռ, բողոքի ակցիա են իրականացնում նստավայրի դիմաց՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը՝ աջակցել հայ գերիների վերադարձին և հետամուտ լինել հայ ժողովրդի նկատմամբ հալածանքների գոնե մի մասի վերացմանը, կարող է դառնալ կարևոր քայլ խաղաղության ուղղությամբ։

«Բոլորս գիտենք, որ հայ գերիները այնտեղ պատանդներ են բռնապետ Ալիևի ձեռքին։ Պատանդ նշանակում է, որ նրանք օգտագործվում են կամ կօգտագործվեն քաղաքական առևտրի նպատակով, ուստի ԱՄՆ ղեկավարությունը հնարավորություն ունի՝ որպես տարածաշրջանում խաղաղությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ շահագրգռված կողմ, մեկ հստակ քայլ կատարելու, որը կմոտեցնի իրական խաղաղությունը»,- նշեց Բեգլարյանը։

Դիմելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Բեգլարյանը կոչ արեց Բաքու իր առաջիկա այցի ընթացքում բարձրացնել երեք հիմնական պահանջ՝

բոլոր 19 հայ պատանդների անհապաղ ազատ արձակումը,

անհետ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը,

Արցախի ժողովրդի վերադարձն ապահովող գործնական մեխանիզմների ներդրումը։

Բեգլարյանը նշեց նաև, որ Ադրբեջանում դատապարտվող և խոշտանգվող հայերը ներկայացնում են ողջ հայ ժողովրդին։

«Քանի դեռ մեկ հայ գտնվում է ադրբեջանական բանտում, չի կարող լինել խաղաղություն և հաշտություն»,- կարծիք հայտնեց Արտակ Բեգլարյանը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները պարբերաբար վանկարկում են՝ «Free Armenian hostages!»։

Արփի Հակոբյան