Շատ մոտ ենք այն կետին, որ խաղաղությունը համարենք անշրջելի․ Փաշինյանը՝ Վենսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Հարգելի՛ պարոն փոխնախագահ, ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում»,- ՀՀ-ԱՄՆ պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց պաշտոնական այցով Երևան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսին։

«Ձեր այցը հիրավի պատմական է, որովհետև Դուք Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եք և Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով երբևէ այցելել է Հայաստանի Հանրապետություն։ Եվ սա, կարծում եմ, ոչ միայն արարողակարգային նրբություն է, այլև արտահայտում է այն զարգացումները, որ վերջին տարիներին, և հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, տեղի են ունենում Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում։

Այսօր առիթ ունեցա արդեն Ձեզ ասել, ընդգծել մեկ տարի առաջ Սպիտակ տանը Ձեզ հետ ունեցած իմ հանդիպումը, որը, ինչպես հետագա փորձը ցույց տվեց, շատ էական նշանակություն ունեցավ հետագա զարգացումների համար, և ես ուզում եմ իմ շնորհակալությունը արտահայտել Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփին և Ձեզ՝ նախորդ տարի օգոստոսին գագաթնաժողով կազմակերպելու համար, որի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն»,- նշել է Փաշինյանը։

Նա Վենսին է ներկայացրել օրեր առաջ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մանրամասները։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ տպավորություն այնպիսին է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղությանը․ «Հիմա մեր հիմնական խնդիրն է խաղաղության գործընթացի և Վաշինգտոնի հռչակագրի կարևորագույն կետերից մեկը՝ «ԹՐԻՓՓ» նախագիծը իրականացնել՝ համաձայն այն շրջանակի, որը Հայաստանի արտաքին գործերի նախարարը և Միացյալ Նահանգների պետքարտուղարը հունվարի 14-ին ընդունեցին, այսինքն՝ երկու կառավարությունների միջև ընդունվեց»։