ՌԴ-ի բազան դուրս է բերվելու, եթե բացվի Թուրքիայի, Ադրբեջանի սահմանը․ թրքացմամբ վախեցնում են, որ ձախողեն պրոցեսը․ Յուրի Ավագյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռեստարտ» հիմնադրամի տնօրեն Յուրի Ավագյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասել է, որ 2020-ի պատերազմը, Արցախի հայաթափումը և Ռուսաստանի կողմից դաշնակցային պարտավորությունների չկատարումը ցույց տվեցին ռուսական դոմինանտության վրա հիմնված արտաքին քաղաքականության սնանկությունը՝ ստիպելով Հայաստանի իշխանություններին որոնել անվտանգության այլընտրանքային երաշխիքներ։

Ավագյանի կարծիքով՝ հայկական քաղաքական դաշտում անկախությունից ի վեր գերակայող է եղել այն մոտեցումը, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է բացառապես որպես Ռուսաստանին և Իրանին հակազդելու գործիք։ «Այդ ամբողջ թեզի փուչիկ լինելն ապացուցվեց, կոպիտ ասած, այդ փուչիկը պայթեց», – հայտարարել է նա՝ հավելելով, որ իրադարձությունները, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից վճարված զենքի չմատակարարումը, ապացուցեցին այս տեսության անհիմն լինելը։

«Մեր իշխանությունները, ոչ թե կարելի է ասել, այդ ժամանակ բալանսավորող էին, ոչ թե բազմավեկտոր, այլ երբ որ տեսան, որ գումարները գանձվել է, բայց զենքը չի տրամադրվում, սկսեցին այսպես ափալ-թափալ ման գալ հավելյալ հնարավորություններ Հնդկաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից զինատեսակներ ներգրավելու համար», – նշել է Ավագյանը։

Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցին՝ Ավագյանը նշել է, որ սա վկայում է Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրության իրական լինելու մասին։ Նրա խոսքով, ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Արևելքն ու Արևմուտքը կապելու ամենահարմար ճանապարհը Հարավային Կովկասն է, և Միացյալ Նահանգները ռազմավարական շահ ունի այստեղ։

«ԹՐԻՓՓ-ը բաղադրիչ է իրականում, ամբողջական ծրագիր չէ։ Դա մի մեծ ծրագրի մի փոքր մասն է։ Այդ մեծ ծրագիրը արևելքի և արևմուտքի՝ իրար կապելն է»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ այս հանգամանքը ստիպում է բոլոր խոշոր դերակատարներին՝ Չինաստանից մինչև Եվրոպա և արաբական աշխարհ, մասնակցություն ունենալ այս գործընթացում։

Ըստ Ավագյանի՝ ընդդիմադիր դաշտը, հասկանալով հասարակական տրամադրությունները, ստիպված է եղել փոխել իր խոսույթը «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ։ «Հիմա իրենք արդեն նույնիսկ խուսափում են դեմ խոսել ԹՐԻՓՓ-ին։ Հիմա իրենք ավելի շատ խոսում են, որ կլինի՞ բերենք Ռուսաստանին կպցնենք ԹՐԻՓՓ-ին, կլինի՞ բա Չինաստանին էլ ներգրավենք», – նշել է նա։

Նա այս մարտավարությունը պայմանավորում է ընդդիմության իրական նպատակով՝ պահպանել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում։ «Որպեսզի հայ ժողովրդի վախերի վրա աշխատելով, սերմանեն այնպիսի մթնոլորտ, որ Հայաստանի բնակչությունն իր իշխանություններից միշտ պահանջի ռուսական ռազմաբազայի առկայություն», – վերլուծել է Ավագյանը։

Քաղաքագետը կանխատեսում է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները լինելու են բովանդակային՝ քաղաքականությունների, այլ ոչ թե անձերի շուրջ։ «Սա այն եզակի ընտրություններից է լինելու, որտեղ քաղաքականությունները ոչ պակաս դեր են ունենալու, քան անձինք։ Ժողովուրդը շատ է քաղաքականացվել։ […] Եվ այստեղ նաև շատ կարևոր դեր ունի, ինչպես ասացի, արտաքին քաղաքական կողմնորոշումը»,- պնդել է նա։

Նրա դիտարկմամբ՝ ընդդիմադիր ուժերը խուսափում են իշխանության հետ ուղիղ բանավեճից այս թեմաների շուրջ, քանի որ հասկանում են, որ չունեն հանրության աջակցությունը։ «Եթե իրենք այս դեբատի մեջ չմտան, սա այլևս այն ժողովուրդը չի, որ ասես, օրինակ՝ գործարաններ կսարքվեն, հարկերը կհանվեն և այլն, ու այդպես ձայներ հավաքես», – եզրափակել է Յուրի Ավագյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան