Ձմեռային Օլիմպիական խաղերի ամենատարեց չեմպիոնը գերազանցեց լեգենդար Բյորնդալենի ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայում շարունակվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի սնոուբորդի զուգահեռ հսկա ոլորավայրէջքի տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր է դարձել ավստրիացի Բենյամին Կառլը։
Կառլը դարձել է ձմեռային Օլիմպիական խաղերի անհատական մրցումներում չեմպիոն հռչակված ամենատարեց մարզիկը պատմության մեջ։ Նա ռեկորդը սահմանել է 40 տարեկան 115 օրականում։
Նախորդ ռեկորդակիրը նորվեգացի լեգենդար բիատլոնիստ Ուլե Էյնար Բյորնդալենն էր, որը Սոչի-2014 Օլիմպիական խաղերում հաղթել էր 40 տարեկան 12 օրականում։
Բենյամին Կառլն օլիմպիական չեմպիոն դարձել է նաև Պեկին-2022 Խաղերում։