Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի նախաձեռնություն չի նախատեսվում․ նախարարությունից հերքում են

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Cgtnturk.com լրատվական կայքում, իսկ այնուհետև OdaTV կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը ` «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով, որը պարունակում է ակնհայտորեն ստահոդ, չհիմնավորված և մոլորեցնող պնդումներ։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Անձի վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի նախաձեռնություն չի նախատեսվում։ Օրենսդրական ցանկացած նախաձեռնություն դրվում է հանրային քննարկման և օրենքի ցանակացած նախատեսվող փոփոխությանն ընդառաջ իրականացվում է իրազեկում։

Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ Օքայ Դեփրեմը նախկինում ևս բազմիցս հրապարակել է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների վերաբերյալ չհիմնավորված և մանիպուլյատիվ նյութեր, որոնք չեն հաստատվել պաշտոնական աղբյուրներով։

Նման հրապարակումները տեղավորվում են տեղեկատվական մանիպուլյացիաների և հիբրիդային ազդեցության գործիքակազմի տրամաբանության մեջ։

Կոչ ենք անում հանրությանը, մեդիա հարթակներին և սոցիալական ցանցերի օգտատերերին չտրվել չհաստատված տեղեկատվության և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին»,-նշվում է հաղորդագրության մեջ։