Քրիստոսից հետո՝ հայ կնոջ արձա՞ն․ «կնամեծար» Ծառուկյանի իրական դեմքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
15.08.2026 | 14:53
ՊՆ-ում քննարկում են բանակում ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելումը
15.08.2026 | 14:00
Քեմբրիջի նախկին պրոֆեսոր Ջեյսոն Արդեյին մահացած են հայտնաբերել․ նա հեռացել էր համալսարանից գրագողության մեղադրանքներից հետո
15.08.2026 | 13:47
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
15.08.2026 | 13:34
Մեկ խաղափուլ է մնացել․ հայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի Մ20 առաջնության առաջատար դիրքերի համար
15.08.2026 | 13:18
Առցանց խաղերից մինչև կիբեռբուլինգ ու անձնական տվյալների արտահոսք․ ՆԳՆ-ն ծնողներին հորդորում է զգոն լինել
15.08.2026 | 12:59
Վթար Վայոց ձորի մարզում․ տուժածը հոսպիտալացվել է
15.08.2026 | 12:45
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ առնվազն 20 զոհ կա
15.08.2026 | 12:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 12:13
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին շարունակում են դիտարկել որպես դաշնակից․ գլխավոր քարտուղար
15.08.2026 | 11:58
Վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր ու մեքենաներ. ուժեղ քամու հետևանքները
Բոլորը

«Առանց մտածելու կկառուցեի հայ կնոջ արձանը, հայ կինը արժանի է մեծարման»։ Ընտրական տարում ակտիվացած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ այսպես է պատասխանել հարցին, թե Քրիստոսի արձանի տեղադրումից հետո ի՞նչ արձան կցանկանար կառուցել։

«Որտեղ ասեն, ես կդնեմ հայ կնոջ գեղեցիկ արձանը, որ որոշ չափով կարողանանք մեր հայ կանանց խաթրն առնենք»,- պատասխանել է Ծառուկյանը։

Կնամեծար ներկայացող Գագիկ Ծառուկյանի այս հայտարարության ֆոնին հիշարժան են դառնում տարբեր ժամանակներում աղմուկ հանած նրա արտահայտություններն ու վերաբերմունքը կանանց հետ շփումներում։

Ծառուկյանը հանրային գործունեության ընթացքում աչքի է ընկել անհարգալից դիմելաձևով նաև լրագրողների հետ շփումներում։

«Աղջիկ ջան, որտեղի՞ց ես, կարող ա՝ ապրանցի ես»․ այս հարցուպատասխանում Ծառուկյանը, փաստորեն, ոչ միայն թիրախավորում է կին լրագրողին, այլև ապարանցիներին։

Իսկ մեկ այլ դեպքում կոպիտ որակում է տալիս մեկ այլ կին լրագրողի հարցին․ «Աղջիկ ջան, ինչքան կարաս դու դատարկ-դատարկ խոսաս»։

Նա մեկ այլ հարցուպատասխանում, ըստ էության, անդաստիարակ է համարում կին լրագրողին․ « Կարա՞մ մի հատ հարցս ավարտեմ, աղջիկ ջան, մարդ դաստիրակություն պետք է ունենա, եկել ես՝ Ծառուկյանին հունից հանե՞ս»։

Եթե նախորդ օրինակներում ԲՀԿ առաջնորդը «աղջիկ ջան» ձևակերպումն էր կիրառում, ապա կան դրվագներ, որտեղ նա անցնում է ավելի վիրավորական՝ «ախչի» դիմելաձևին․ «Միանգամից ոնց որ լարեն ու թողեն․․․ Ախչի, հարցը ես եմ քեզ տալիս, ասա»։

«Էս աղջկան փողը տվել, պարապացրել, ուղարկել են, որ ինձ հարց տա։ Դու պետք է պատասխան տաս, բարոյական իրավունք ունես, որ ինձ նման հարց ես տալիս»․ 2019 թվականին տեղի ունեցած այս միջադեպից հետո լրագրողական կազմակերպությունները Ծառուկյանից պահանջեցին ներողություն խնդրել լրագրողներից։

Այս ու բազմաթիվ այլ օրինակների ֆոնին Ծառուկյանը ոչ միայն չէր զղջում իր խոսույթի համար, այլև հայտարարում էր, թե կոռեկտ է շփվում կին լրագրողների հետ․ «Ես դեռ իմ վրա զարմանում եմ, թե ինչպես այդքան կոռեկտ պատասխանեցի»։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Ծառուկյանի՝ կնոջ արձան դնելու պատրաստակամությունն ու կանանց հետ շփման ձևը զուգահեռելով՝ նշում է․ «Արձաններով մեծարելը որակական փոփոխության քայլ չեմ համարում, այդ արձանները կնոջ լռության խորհրդանիշներն են, ոչ իրենց իրավունքներին ուղղված քայլեր»։

Ըստ իրավապաշտպանի՝ Ծառուկյանի մտածելակերպում կինը և տղամարդը հավասար չեն։ Իրավապաշտպանը կարևորում է տղամարդկանց կողմից կանանց խտրականության չենթարկելը, ոչ թե արձաններ տեղադրելը։

Հայաստանի Սահմանադրությունը հստակ սահմանում է սեռով պայմանավորված խտրականության անթույլատրելիությունը․ «Կանայք և տղամարդիկ իրավահավասար են»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան