Սաուդյան Արաբիայում չեն հասկանում Ռոնալդուի դիրքորոշումը

Լուրեր

01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սաուդյան Արաբիայի ու երկրի պետական ներդրումային հիմնադրամի ղեկավարությունը չի հասկանում, թե Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ինչու է հրաժարվել խաղալ «Ալ Նասրի» կազմում, հաղորդում է Sky Sports-ը։

Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը հովանավորում է երկրի առաջատար ֆուտբոլային ակումբներին։ Ռոնալդուն օրեր առաջ բոյկոտել էր «Ալ Նասրի» հանդիպումը՝ դժգոհելով հիմնադրամի որոշումներից։ 40-ամյա հարձակվողը կարծում է, որ «Ալ Նասրի» մրցակիցներն ավելի մեծ աջակցություն են ստանում ու ձեռք բերում ավելի աստղային ֆուտբոլիստների։

Երկրի բարձրաստիճան պաշտոնյաները համաձայն չեն այդ տեսակետի հետ և կարծում են, որ բոլոր ակումբներն ունեն հավասար պայմաններ։

Սաուդյան Արաբիայում հուսով են, որ փետրվարի 6-ին «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը կմասնակցի «Ալ Իթիհադի» դեմ հանդիպմանը։

Կրիշտիանու Ռոնալդուն 2023 թվականից է խաղում «Ալ Նասրում», որի հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականը։ Ընթացիկ առաջնությունում պորտուգալացին 18 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ և ռմբարկուների ցուցակում2 գոլ է զիջում առաջատար Այվան Թոնիին («Ալ Ահլի»)։