Փաստաթուղթ՝ Մոսկվայից․ երբ «ուղղափառ» բառը հայտնվեց «առաքելական»-ի կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
15.08.2026 | 14:53
ՊՆ-ում քննարկում են բանակում ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելումը
15.08.2026 | 14:00
Քեմբրիջի նախկին պրոֆեսոր Ջեյսոն Արդեյին մահացած են հայտնաբերել․ նա հեռացել էր համալսարանից գրագողության մեղադրանքներից հետո
15.08.2026 | 13:47
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
15.08.2026 | 13:34
Մեկ խաղափուլ է մնացել․ հայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի Մ20 առաջնության առաջատար դիրքերի համար
15.08.2026 | 13:18
Առցանց խաղերից մինչև կիբեռբուլինգ ու անձնական տվյալների արտահոսք․ ՆԳՆ-ն ծնողներին հորդորում է զգոն լինել
15.08.2026 | 12:59
Վթար Վայոց ձորի մարզում․ տուժածը հոսպիտալացվել է
15.08.2026 | 12:45
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ առնվազն 20 զոհ կա
15.08.2026 | 12:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 12:13
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին շարունակում են դիտարկել որպես դաշնակից․ գլխավոր քարտուղար
15.08.2026 | 11:58
Վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր ու մեքենաներ. ուժեղ քամու հետևանքները
Բոլորը

«Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրվում է Եզրաս արքեպիսկոպոսը՝ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը»․ պարգևատրման այս արարողությունը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 4-ին։ Երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական մրցանակներ էր հանձնում, հանդիսավարը Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին ներկայացրեց որպես Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու թեմի առաջնորդ։ Այդ ժամանակ քչերն ուշադրություն դարձրին փաստին, որ «Առաքելական» բառը համադրված է «Ուղղափառ» արտահայտության հետ։ 

Փետրվարի 5-ին կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Radar-ի եթերում կաթողիկոսին ծանր մեղադրանքներ ուղղեց․ «Նրանք բոլորը, ովքեր պաշտպանում են կաթողիկոսին, թող մտածեն՝ ի՞նչ իրավունքով է այս խախտումն արվել, արդյո՞ք միայն Ռուսաստանի թեմի կանոնադրության մեջ է այս փոփոխությունը, թե՞ կան էլի կանոնադրություններ իր կողմից հաստատված, որտեղ Հայ եկեղեցու պաշտոնական անվանումը զեղծված է»։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարծիքով՝ այս բացահայտումը բավարար է, որպեսզի կաթողիկոսը կարգալույծ հռչակվի։ Մայր Աթոռից, սակայն, մեղադրանքները չեն ընդունում։ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն է գրառում արել՝ պնդելով, որ հակաեկեղեցական արշավի կազմակերպիչները զրպարտում և մոլորեցնում են հավատավոր ժողովրդին: 

Նա ներկայացրել է Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի աշխատություններից մեկը, որտեղ Հայ եկեղեցու հետ միասին օգտագործվում է ուղղափառ ածականը. «․․․Օրմանյանական այս, հիրավի, հուժկու «ապտակը» լիովին բավարար է ընդդեմ Հայոց Եկեղեցու ասպատակածներին: Ամո՛թ է, հազա՛ր ամոթ, որ մթագնած բանականությամբ տրվել եք այս արկածախնդրությանը՝ ընդմիշտ զարնվելով Հայաստանյայց Ընդհանրական Առաքելական Ուղղափառ եւ Սուրբ Եկեղեցու աստվածային ճշմարտության ու արդարության վեմին»։

Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը նույնպես պնդում է՝ հայկական եկեղեցին ուղղափառ է, հակառակը պնդողները ոչինչ չեն հասկանում աստվածաբանությունից, և հարցը բացառապես կաթողիկոսի որոշելիքն է. «Ես չեմ կարող ասել՝ պաշտոնական մակարդակում, բայց ժողովրդային մակարդակում այդ խնդիրը միշտ եղել է, որ մեր եկեղեցին հաճախ համարվում է ո՛չ առաքելական, ո՛չ ուղղափառ, և եկեղեցու անվանման մեջ դրա ընդգծումը, կարծում եմ, հատկապես ռուսաստանյան համատեքստում շատ կարևոր է»։

Մելիքյանը պնդում է՝ ուղղափառ նշանակում է՝ ուղիղ կամ նույնն է, թե՝ ճիշտ դավանանք ունեցող։ Այլ ենթատեքստ փնտրել պետք չէ։ Պնդման հետ համաձայն չէ Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Ըստ նրա՝ եկեղեցու անվան մեջ փոփոխություն կարող է լինել միայն ազգային եկեղեցական ժողովի կողմից։ 

«Այո՛, Հայ Առաքելական եկեղեցին ուղղափառ եկեղեցի է, այո՛։ Կաթոլիկ եկեղեցին էլ է ուղղափառ եկեղեցի, ուղղափառ եկեղեցին էլ կաթոլիկ եկեղեցի է, և Հայ Առաքելական եկեղեցին էլ, և՛ կաթոլիկ եկեղեցի է, և՛ առաքելական եկեղեցի է, և՛ ուղղափառ եկեղեցի է։ Բայց դա անունը չի՛, դա դավանաբանությունն է»,- ասում է Ալեքսանյանը։։

Factor TV-ն ուսումնասիրել է Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրում առկա տվյալները։ Քաղվածքում նշված է՝ թեմի կանոնադրությունը փոխվել է երկու անգամ՝ 2013-ին և 2018-ին։ 2013-ին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմն անվանափոխվել է և դարձել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ, իսկ 2018-ի ամռանը անվանափոխություն է կատարվել, ավելացել է ուղղափառ լինելու վերաբերյալ նշումը։

Թե ինչո՞ւ է այս փոփոխությունը կատարվել, ինչո՞ւ հենց 2018 թվականին, փորձեցինք ճշտել ինչպես Մայր Աթոռից, այնպես էլ Գևորգ եպիսկոպոս Սարոյանից։ Սակայն կողմերը մեր զանգերն անպատասխան թողեցին։

Եկեղեցու պաշտոնական կայքէջում թեմի մասին նշումներում «ուղղափառ» բառը բացակայում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան