ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է «Ռոսատոմի» տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ
Քաղաքականություն
06.02.2026 | 17:30
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 6-ին հանդիպել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից։
Նշվում է, որ պաշտոնյաները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հիշեցնեք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-7-ը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։