Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանը և ՀԱՊԿ-ը կարող են փոխզիջումային լուծումներ գտնել

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանը և ՀԱՊԿ-ն կարող են համատեղ աշխատել՝ Երևանի և ռազմական դաշինքի միջև առաջացած խնդրահարույց հարցերի փոխզիջումային լուծումներ գտնելու համար։

«Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի դեսպանը, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը, նշել է, որ վերջին օրերին ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից հրապարակային հայտարարություններ են եղել, մասնավորապես, այն մասին, որ սառեցված կարգավիճակը չի փոխվի։

«Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ։ Ինչ վերաբերում է սառեցման ձևաչափին, այն նախատեսված չէ կազմակերպության իրավական շրջանակում։ Մեր կարծիքով՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու այլընտրանքային, հուսալի մեխանիզմ չկա։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցության առումով առաջացած խնդիրներին, ես կարծում եմ, որ մենք միշտ կարող ենք համատեղ աշխատել՝ որպես գործընկերներ, կուտակված խնդիրները լուծելու համար լուծումներ գտնելու, այդ թվում՝ փոխզիջումային»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի