100% սուբսիդավորում և AWS փորձագիտական աջակցություն՝ ԲՏԱ նախարարության նոր ծրագրում

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Փետրվարի 5-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ներկայացման նպատակով: Հանդիպումն իրականացվել է ՀՀ ԲՏԱ նախարարության և Amazon Web Services (AWS)-ի համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ-ն։ 

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, ստարտափներ, գիտահետազոտական խմբեր, ուսանողներ և ոլորտի մասնագետներ։

«Միջոցառման ընթացքում ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախաձեռնության ռազմավարական տեսլականը, ծրագրի նպատակներն ու գործնական մեխանիզմները՝ ընդգծելով, որ այն նախարարության առանցքային ռազմավարական նախաձեռնություններից է և ուղղված է Հայաստանում արհեստական բանականության էկոհամակարգի կայուն ու երկարաժամկետ զարգացմանը։ Նա անդրադարձել է պետական աջակցության ձևաչափին, շահառուների ընտրության սկզբունքներին, ինչպես նաև այն հնարավորություններին, որոնք ծրագիրը ստեղծում է հետազոտողների, ուսանողների, ստարտափների և տեխնոլոգիական ընկերությունների համար։

Գևորգ Մանթաշյանը նշել է, որ փորձնական ծրագրի շրջանակում ընտրված շահառուների կողմից փաստացի օգտագործված բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների արժեքը կսուբսիդավորվի 100 տոկոսով, ինչպես նաև կտրամադրվի AWS-ի տեխնիկական փորձագիտական աջակցությունը։ Նա կարևորել է նաև Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի դերը՝ որպես հայտերի ընդունման, դիմողների նույնականացման և ռեսուրսների բաշխման գործառնական հարթակ, ինչպես նաև որպես համագործակցության և գիտելիքի փոխանակման վիրտուալ միջավայր։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները ստացել են պարզաբանումներ ծրագրին մասնակցության պայմանների, պահանջների և կիրառման ընթացակարգերի վերաբերյալ։ Քննարկվել են նաև արհեստական բանականության ոլորտում առկա ենթակառուցվածքային մարտահրավերները և դրանց հաղթահարման գործում պետական-մասնավոր համագործակցության կարևորությունը։

Հիշեցնեք, որ ԱԲ ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրն իրականացվում է Amazon Web Services (AWS) ընկերության հետ համագործակցությամբ՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի շրջանակում»,- նշվում է հաղորդագրության մեջ։