Երևանի մերձեցումն Արևմուտքի հետ մարտահրավերներ է ստեղծում ՀՀ-ՌԴ հարաբերությունների համար. Կոպիրկին

Լուրեր

26.03.2026 | 23:44
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին
26.03.2026 | 23:17
Ադրբեջանը դադարեցրել է ՄԻԵԴ որոշումների կատարման հարցում համագործակցությունը. հարյուրավոր գործեր քննության փուլում են
26.03.2026 | 23:03
Սպիտակ տանը միջոցառմանը Մելանյա Թրամփը ներկայացել է անակնկալ հյուրի՝ հումանոիդ ռոբոտի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 22:50
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.03.2026 | 22:39
Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համակարգված Իրաքից դուրս է բերել իր զորքերը
26.03.2026 | 22:21
Քննարկվել են ՀՀ ՊՆ-ի և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր
26.03.2026 | 22:09
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
26.03.2026 | 22:03
Արցախի տարածքում ականի պայթյուն է տեղի ունեցել․ վիրավոր կա
26.03.2026 | 21:51
Իրանն ամրապնդում է Խարգ կղզու պաշտպանությունը՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունից մտահոգության ֆոնին. CNN
26.03.2026 | 21:41
Առատ տեղումներ և գետերի ջրի ելքերի մեծացում. ՓԾ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց
26.03.2026 | 21:30
Ամերիկացիներն ինձ ասում էին՝ եթե ռուսները չկարողանան պաշտպանել արցախահայերին, ավելի լավ չէ՞ նրանց Հայաստան բերել․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 21:20
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրում հայհոյելու համար․ ինչ է պատմում ԱԺ նախագահը միջադեպից
26.03.2026 | 21:19
Թրամփը բացահայտել է Իրանի «իրական նվերը» ԱՄՆ-ին
26.03.2026 | 21:02
Վարժական հավաքի պահեստազորայիններիի վնասվածքի դեպքով կա ձերբակալված. ՔԿ
26.03.2026 | 21:00
Փաշինյանի և Քոչարյանի բանավեճը «էշի պես զռալու» մասին՝ քաղաքական մտքի բացակայության արդյունք է․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արևմտյան երկրների հետ Հայաստանի մերձեցումը մարտահրավերներ է ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար՝ ԵՄ-ի Ռուսաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռոսիա-24-ին» տված հարցազրույցում ռուս դիվանագետը խոստովանել է, որ աշխարհում տեղի ունեցող տեկտոնական փոփոխություններն անխուսափելիորեն ազդում են Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։

«Ինչպես հայտնի է՝ Հայաստանն այժմ վարում է իր արտաքին քաղաքական հարաբերությունների լայն դիվերսիֆիկացիայի քաղաքականություն, և այդ քաղաքականության շատ կարևոր տարր է մերձեցումն արևմտյան երկրների, Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ։ Մենք գիտենք, որ ԵՄ-ն ներկայում թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ և, ընդհանուր առմամբ, բացահայտորեն ազդանշան է տալիս իր գործընկերներին, որ նրանք պետք է աջակցեն այս քաղաքականությանը, այդ թվում՝ պատժամիջոցներին։ Իհարկե, սա նոր մարտահրավերներ է ստեղծում մեր հարաբերությունների համար և պահանջում է շատ խելամիտ, իմաստուն և հավասարակշռված մոտեցում երկու կողմերից, ինչպես նաև ռազմավարական հեռատեսություն»,- ասել է ռուս դիվանագետը։

Կոպիրկինի խոսքով՝ ստեղծված իրավիճակը պահանջում է, որ հայ-ռուսական հարաբերությունները հարմարվեն նոր իրողություններին և «հասունանան»՝ պահպանելու համար այն կարևոր բաները, որոնք միավորել են և շարունակում են միավորել երկրներին ու ժողովուրդներին։

«Այս առումով բարձր մակարդակի երկխոսությունը շատ նշանակալի և կարևոր տարր է։ Բարեբախտաբար, այն շարունակվում է, և տեղի են ունեցել մի քանի բարձր մակարդակի հանդիպումներ։ Մասնավորապես, մենք գնահատում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված մեր տոնակատարություններին, և միջխորհրդարանական կապերը զարգանում են։ Անցյալ տարի, երկար ժամանակ անց առաջին անգամ, Հայաստան այցելեց ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ինչպես նաև տեղի ունեցան արտաքին գործերի նախարարների հանդիպումներ։ Այս ամենը շատ կարևոր է ընթացիկ իրադարձությունների ըմբռնման և նոր իրականության մեջ մեր հարաբերությունները պահպանելու և զարգացնելու համատեղ ուղիներ մշակելու համար»,- ասել է նա։

Բացի այդ, ըստ դեսպանի՝ hունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին արևմտյան ռեսուրսները սկսել են փորձել՝ վարկաբեկել Ռուսաստանին և երկու երկրների հարաբերությունները։

«Արևմուտքին կապված և նրա կողմից ֆինանսավորվող ռեսուրսների և ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվացումը շատ նկատելի է։ Նրանք զգալի ջանքեր են գործադրում Ռուսաստանին, ռուս-հայկական հարաբերություններն ու մեր հարաբերությունների բուն էությունը վարկաբեկելու համար»,- ասել է  նա։

Դեսպանը նշել է, որ այս ռեսուրսները «հանրությանը ներկայացնում են ընթացող համաշխարհային գործընթացների աղավաղված պատկերը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի