ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր

Լուրեր

28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
Բոլորը

Փետրվարի 5-ին Շրջակա միջավայրի նախարարությունում կնքվել է քառակողմ հուշագիր՝ Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճապոնական «KOMAIHALTEC» ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև։ Ծրագրի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն աշխատելու է ճապոնական Komaihaltec Inc. ընկերության հետ՝ ընկերության տարածքում ԶՊՄԿ-ի ներքին կարիքների համար հողմային էներգիայով աշխատող փակ հիբրիդային էներգահամակարգի ստեղծման հնարավորությունների ուսումնասիրության ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։

Նշվում է, որ նախաձեռնության նպատակն է ապահովել վերականգնվող էներգիայի արտադրություն և օգտագործում ԶՊՄԿ-ի գործունեության տարբեր ուղղություններում՝ նպաստելով ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և էներգաարդյունավետության բարձրացմանը։

«Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը ողջունել է կողմերին և կարևորել համագործակցության հուշագրի ստորագրումը, որը համահունչ է շրջակա միջավայրի պահպանության և կլիմայական քաղաքականության առաջնահերթություններին։ ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը խոսել է այն մասին, որ ԶՊՄԿ-ն արդեն տևական ժամանակ է վերականգնվող էներգետիկ ծրագրերը դրել է ընկերության զարգացման և արդիականացման առանցքում․

«Արդեն այսօր ԶՊՄԿ հարակից մի քանի համայնքներում ընկերության ջանքերով տեղադրվել են արևային կայաններ՝ համայնքների էներգետիկ կարիքների համար։ Ընկերությունը ծրագրում է նաև սեփական կարիքների համար արևային կայանի ծրագրի իրականացումը։ Հայաստանի ներուժը վերականգնվող էներգիայի ոլորտում, ինչպես և հանքարդյունաբերության ոլորտում հսկայական է։ ՀՀ կառավարության, ճապոնական Komaihaltec ընկերության և ԶՊՄԿ համատեղ ծրագիրը ընդգծում է այս ոլորտի առաջնահերթությունը Հայաստանի կառավարության համար և հատուկ կարևորությունը բիզնեսի համար։ Միջազգային համագործակցությունը նոր հնարավորություններ ու հորիզոններ է բացում Հայաստանի համար էներգետիկ անկախության և բնապահպանական կայունության ուղղությամբ»:

Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է մինչև 2050 թվականը ցածր ածխածնային զարգացման ռազմավարություն, և այս նախագիծը կարող է դառնալ արդյունաբերական զարգացման և կլիմայական պատասխանատվության հաջող համադրության օրինակ։ Կողմերը լիահույս են, որ համագործակցությունը կլինի արդյունավետ և կծառայի միջազգային լավագույն փորձի ներդրմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։