Ալեն Սիմոնյանը Լավրովին պիտի՛ հարցներ՝ 165 մլն դոլարը ՀՀ-ում ինչպե՞ս եք ծախսելու․ սպառնալիքը դա է, ոչ՝ ԵՄ-ի 12 մլնը․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
02.07.2026 | 12:25
Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:16
ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության կարգավիճակ չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ ԵՄ-ն կկիրառի այս գործիքը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:10
ԵՀ նախագահը Երևան է ժամանել // Ուկրաինային զանգվածային հարվածի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 12:03
Կատարը հայտարարել է, որ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները «դրական առաջընթաց» են գրանցել
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը երկարաժամկետ կտրվածքով հիմնված է ուժի և սպառնալիքի դիրքերից խոսելու վրա։ 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին երեկ Լավրովն ասում էր՝ տարօրինակ են հյուսիսից ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակումների մասին պնդումները։  «Եվ կարող եմ ձեզ վստահեցնել, որ երբ արտերկրից՝ ակնհայտորեն ակնարկելով ՌԴ-ին, ազդակներ են հնչում, թե ինչ-որ մեկը պատրաստվում է միջամտել [ընտրություններին], երբ Երևանից են ԵՄ-ին ուղղված կոչեր հնչում՝ թույլ չտալ այդ միջամտությունը, այդ ամենը մեզ համար տարօրինակ է։ Նման քայլերը ակնհայտ սադրիչ նպատակներով են արվում»,- ասել էր ՌԴ ԱԳ նախարարը։  

Factor TV-ին տված հարցազրույցում Արթուր Սաքունցը հիշեցրել է 2013 թվականի սեպտեմբերի 3-ի իրադարձությունները։ «Այդ փաստը անգամ վկայում է այն մասին, թե ով է իրական սադրիչը, ով է իրականում այն կենտրոնը, որից սպառնալիքներով են խոսում»,- նշել է իրավապաշտպանը։ Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը, բացառությամբ Ելցինի կառավարման կարճ ժամանակահատվածի, մշտապես իր հարևանների հետ խոսել է ուժի դիրքերից։ «Կրեմլը բացի ուժային սպառնալիքից, այլ մեթոդ չունի հարևան պետությունների հետ խոսելու համար»,- ընդգծել է նա՝ որպես օրինակ բերելով Վրաստանի և Ուկրաինայի դեմ ագրեսիաները։

Խոսելով ռուսական կողմի՝ ՀՀ ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին՝ Սաքունցը կասկածի տակ է դրել դրա անաչառությունը։ Նա վկայակոչել է ԱՊՀ դիտորդների գործունեությունը Հայաստանի նախորդ ընտրությունների ժամանակ, մասնավորապես 2008 թվականին, երբ նրանց գնահատականները չեն արտացոլել իրականությունը։ «Մի պետություն, որը իր ընտրություններն է կեղծում, քվեարկությունն է կեղծում, որը իր դիտորդական առաքելություններին փակում է, որոնք անկախ և անկողմնակալ դիտորդություն են իրականացնում, ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ նման պետության կողմից դիտորդական առաքելության իրականացման այդ հայտից»,- հարցադրում է արել իրավապաշտպանը։

Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ անկախ դիտորդական կազմակերպությունները ճանաչվում են «ինոագենտ», չի կարող օրինակ ծառայել ազատ և արդար ընտրությունների ապահովման հարցում։ «Ռուսաստանի Դաշնությունը որևէ անելիք չունի Հայաստանում»,- եզրափակել է նա։

Ըստ Սաքունցի՝ Կրեմլի քաղաքականության հիմքում ընկած է հարևան պետություններին հպատակի կարգավիճակում տեսնելու ձգտումը։ Նա քննադատել է Նիկոլ Փաշինյանի 2020 թվականից առաջ արված այն հայտարարությունը, թե Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ, համարելով դա հպատակության լավագույն արտահայտություն։ Սաքունցը նաև անդրադարձել է Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերին՝ նշելով 165 միլիոն դոլարի հատկացումը «փափուկ ուժի» կիրառման համար։ Նա սա համարում է ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտության ապացույց և ողջունում է այդ նպատակով Եվրամիության կողմից 12 միլիոն եվրոյի տրամադրումը։

Որպես Ռուսաստանի ազդեցության վառ օրինակ՝ իրավապաշտպանը ներկայացրել է Հայաստանում անցանկալի անձանց ցուցակի պատմությունը։ «Մինչև 2018 թիվը, ես հիմա մոտավոր եմ հիշում, անցանկալի անձանց թիվը կազմել է մեր ռեսուրսում 48,000 մարդ։ Թավշյա հեղափոխությունից հետո գիտե՞ք ինչքան է դարձել 48,000-ից։ Իջեցրել ենք մինչև 18,000։ Գիտե՞ք այդ մնացած 30,000-ը ովքեր էին։ Այդ 30,000 Հայաստանի Հանրապետության համար անցանկալի անձինք են, որոնք անցանկալի են համարվել նաև Ռուսաստանի Դաշնության համար»,- բացահայտել է Սաքունցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան