Ռոման Բերեզովսկին պատմել է՝ ինչու է հեռացել Հայաստանի հավաքականի մարզչական շտաբից

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին պատմել է, թե ինչու է հեռացել ազգային թիմից։ Մինչև Եղիշե Մելիքյանի նշանակումը Բերեզովսկին Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչն էր:

«Հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Եղիշե Մելիքյանը զանգեց ինձ և ասաց, որ ունի իր մարզչական շտաբը, որը բավարարում է իրեն։ Նա նշեց, որ այդ թիմի հետ վաղուց է աշխատում։

Չեմ կարող ասել, թե ինչպես կընդունեի, եթե հիմա ստանայի հավաքականի մարզչական շտաբ վերադառնալու առաջարկ: Հավաքականն ունի դարպասապահների մարզիչ և ճիշտ չի լինի խոսել այդ մասին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ռոման Բերեզովսկին։

Հիշեցնենք, որ 51-ամյա Բերեզովսկին ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2016 թվականին։ Մարզչական կարիերայի ընթացքում նա եղել է նաև Մոսկվայի «Դինամոյի» և Երևանի «Նոայի» դարպասապահների մարզիչը, գլխավորել է ռուսական «Սոչին» ու Երևանի «Փյունիկը»։ 2020 թվականից նա Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչն էր, իսկ 2025թ․ սեպտեմբերին հեռացել է ազգային թիմից։