«Ինտերը» դիտարկում է Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկելու տարբերակը

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Իտալական «Ինտերը» դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկելու տարբերակը, գրում է Calciomercato-ն։

37-ամյա կիսապաշտպանը մեկն է «Ինտերի» այն 5 ֆուտբոլիստներից, որոնց պայմանագրերն ավարտվում են այս մրցաշրջանի վերջում։ Պաշտպաններ Ստեֆան դե Վրեյը, Ֆրանչեսկո Աչերբին, Մատեո Դարմիանը և դարպասապահ Յան Զոմերը մեծ հավանականությամբ ամռանը կհեռանան իտալական ակումբից, իսկ Մխիթարյանն այլ իրավիճակում է, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեծ հույսեր է կապում նրա հետ։ «Ինտերը» քննարկում է հայ ֆուտբոլիստին կարճաժամկետ պայմանագիր առաջարկելու տարբերակը։

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2022 թվականից է խաղում «Ինտերում», որի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու երկու անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 23 հանդիպման, դարձել 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Կարիերայի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009 թթ.), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010 թթ.) ու «Շախտյորում» (2010-2013 թթ.), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016 թթ.), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018 թթ.) ու «Արսենալում» (2018-2019 թթ.), իտալական «Ռոմայում» (2019-2022 թթ.)։