Քննարկում ենք Սոլովյովին Պատվո շքանշանից զրկելու հարցը․ Թագուհի Ղազարյան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը թիմակիցների հետ քննարկում է Կրեմլի՝ ծայրահեղական հայացքներով հայտնի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովից ՀՀ-ի կողմից տրված Պատվո շքանշանը հետ վերցնելու հարցը։

2013 թվականին Սերժ Սարգսյանն էր Սոլովյովին այդ շքանշանը տվել՝ բարձր գնահատելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման գործում Վլադիմիր Սոլովյովի ներդրած անձնական մեծ ավանդը։

Սոլովյովին շքանշանից զրկելու հարցը սկսեց շրջանառվել այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ, եթե ՌԴ շահերից բխի, նաև պետք է ռազմական օպերացիա ՀՀ-ում իրականացնել։ Այս հայտարարությունից հետո Թագուհի Ղազարյանը Factor TV-ի եթերում էր հայտարարել, որ պետք է քննարկել Սոլովյովին շքանշանից զրկելու հարցը։

Ղազարյանը իր հայտարարությունից շուրջ մեկ ամիս անց Factor TV-ի հարցին ի պատասխան նշել է, որ քննարկումները թիմակիցների հետ շարունակվում են։ Օրենսդի՞ր, թե՞ գործադիր մարմնի հետ է Ղազարյանը թեման քննարկում՝ պատգամավորը հրաժարվեց պատասխանել։
Առայժմ հայտնի չէ, թե իշխանական խմբակցության պատգամավորի նախաձեռնությունն ինչ իրավական հիմքեր ունի։

«Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի համաձայն պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք Հայաստանի Հանրապետության պետական պարգևից կամ պատվավոր կոչումից կարող են զրկվել միայն դատական կարգով:

Նարեկ Կիրակոսյան