Փաշինյանը թող ասի՝ Թրամփի ուղուն տալով բացառիկ իրավունքներ, ՀՀ-ն իրավունք ունի՞ Իրանի հետ երկաթուղի կառուցել. Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ և այդ ուժի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը Factor TV-ի եթերում ներկայացրել է իր քաղաքական ուժի տեսլականը առաջիկա ընտրությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ։ Նա քննադատել է սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը։ Անդրադառնալով մարտին սահմանադրության նոր նախագծի հրապարակման մասին Սրբուհի Գալյանի հայտարարությանը՝ Զուրաբյանը նշել է, որ իշխանությունը չունի հստակ հայեցակարգ, թե ինչու է անհրաժեշտ փոխել մայր օրենքը։

«Այդ սահմանադրական փոփոխությունները ոչ մի խնդիր չեն լուծում, բացի Անկախության հռչակագրի հեռացումից։ Երբևիցե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կոնցեպցիա չի ունեցել, թե ինչու է փոխում Սահմանադրությունը։ Կառավարման մոդելը չի փոխում, սուպերվարչապետական այդ ֆունկցիաները չի կրճատում, ոչ մի ֆունդամենտալ բացատրություն, թե ինչի են իրենք ուզում փոխել Սահմանադրությունը, չի տրվել»,- հայտարարել է նա։

Զուրաբյանի խոսքով՝ 2015 թվականին ընդունված սահմանադրությունը, որն ընդունվել է կեղծիքների միջոցով և ստեղծել է գերվարչապետական համակարգ, այսօր ամբողջությամբ սպասարկում է գործող իշխանությանը։

«Ամբողջ վայելքը այդ Սահմանադրության գերլիազորությունների, այդ սուպերվարչապետական կոստյումի, հասավ Նիկոլ Փաշինյանին։ Եվ ինքը այսպես կառչել է այդ բանից, որովհետև դիկտատուրայի ապահովման ավելի լավ իրավական հիմք, քան այսօրվա 2015 թվի ընդունված Սահմանադրությունն է, չկա»,- ընդգծել է Կոնգրեսի փոխնախագահը։

Ըստ Լևոն Զուրաբյանի՝ առաջիկա ընտրությունների օրակարգը պետք է կառուցվի երեք հիմնական բլոկների շուրջ։ «Մեզ համար երեք բլոկ կա՝ մեր խաղաղությունն ու անվտանգությունը, այս սահմանադրական, պետական կառավարման մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ հակակշիռները և ժողովրդավարությունը, և երրորդը՝ տեխնոլոգիական ճեղքումը»։

Նա հակադարձել է իշխանության այն թեզին, թե Նիկոլ Փաշինյանը երկրին խաղաղություն է բերել․ «Ինքը մեզ խաղաղություն չի բերել։ Ինքը մեզ բերել է տասը պատերազմ Ադրբեջանի հետ, տասը ռազմական բախում, 5000 մարդկանց կորուստ, Արցախի ոչնչացում և նաև ստրատեգիական բարձունքների կորուստ»,- նշել է նա։

Զուրաբյանը հատուկ ուշադրություն է հրավիրել ԹՐԻՓՓ նախագծի շուրջ հունվարի 14-ին ստորագրված փաստաթղթին, որով, ըստ նրա, Հայաստանի իշխանությունը զիջել է երկրի ինքնիշխանության կարևորագույն բաղադրիչը։

«Ես հիմա մեջբերում եմ անում հունվարի 14-ին ստորագրված փաստաթղթից, որտեղ գրված է բառացիորեն հետևյալը. «Հայաստանը մտադիր է ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը տրամադրել հետևյալ բացառիկ իրավունքները՝ պլանավորել, նախագծել, զարգացնել, կառուցել, շահագործել և պահպանել բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները՝ նախանշված տարանցիկ երթուղիների շրջանակներում»։ Այսինքն՝ այս ընկերությունը այդ տարածքում ունենալու է բացառիկ իրավունքներ»,- մանրամասնել է նա՝ հավելելով, որ այս ընկերության 74%-ի բաժնետերը լինելու է ԱՄՆ կառավարությունը։

Զուրաբյանի հիմնական մտահոգությունն այն է, թե արդյոք այս բացառիկ իրավունքները բացառում են Հայաստանի կողմից այլընտրանքային կոմունիկացիաների, մասնավորապես՝ Իրանի հետ երկաթուղային կապի կառուցումը։

«Արդյո՞ք դա նշանակում է, որ մեր կառավարությունն այլևս իրավունք չունի կառուցել երկաթուղի, որը, ասենք, Հայաստանը կկապի Հնդկական օվկիանոսի նավահանգիստների հետ։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ այս ԹՐԻՓՓ ինքը կապ ստեղծելու հարց է լուծում, թե՞ նաև կապ բացառելու հարց է լուծում»,- հարցադրում է արել նա։

Նա մեղադրել է Նիկոլ Փաշինյանին 2019 թվականին Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման՝ չինական կողմի հետ մշակված նախագիծը անձամբ կասեցնելու մեջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան