Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասին

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Վերջին օրերին մամուլում տեղ են գտնել հրապարակումներ` «Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի, «Յուքոմ» ՓԲԸ-ի և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի ծառայությունների դիմաց հավաքագրումները դադարեցնելու մասին։ Լինելով հաճախորդամետ, թափանցիկ և արժանահավատ տեղեկատվությունը կարևորող ընկերություն՝ Իդրամը անհրաժեշտ է համարում որոշակի պարզաբանումներ ներկայացնել։

Հեռահաղորդակցության օպերատորների կողմից շահարկվում է վճարահաշվարկային ընկերությունների, մասնավորապես Իդրամի կողմից իրենցից գանձվող «բարձր միջնորդավճարը»։

Նախ նշենք, որ միջնորդավճարը վճարվում է հեռահաղորդակցության օպերատորի կողմից Իդրամին, դրա չափը վերաբերում է երկու առևտրային ընկերություններին, առևտրային գաղտնիք է և դրա վերաբերյալ հրապարակային քննարկումները դուրս են բիզնես գործելաոճի տրամաբանությունից։ Քանի որ դրանք, այնուամենայնիվ, շահարկվում են, նշենք, որ Իդրամը օպերատորների ծառայությունների դիմաց դրամական միջոցների հավաքագրման համար միջնորդավճար չի գանձում իր հաճախորդներից, իսկ օպերատորներից ստացվող միջնորդավճարները վերջին տարիներին շարունակաբար նվազեցվել են՝ ի շահ օպերատորների, ինչին Իդրամն ընդառաջ է գնացել՝ ելնելով փոխշահավետության և իր հաճախորդների հարմարավետության ապահովման սկզբունքից, սակայն օպերատորների այս վերջին պահանջը՝ ուղղված Իդրամին վճարվող միջնորդավճարների կտրուկ նվազեցմանը, կհանգեցնի ինքնարժեքից ցածր միջնորդավճարով ծառայությունների մատուցման։ Կարևոր է փաստել, որ նշված միջնորդավճարները գանձվում են Իդրամի մի շարք գործառնական ծախսեր ծածկելու համար, այն է՝ էլեկտրոնային փողի թողարկում, գործարքների տեխնիկական և ծրագրային սպասարկում, տեղեկատվական անվտանգություն, տերմինալների սպասարկում, կանխիկ գումարի հավաքագրում և փոխանցում, շարունակական ներդրումներ թվային և ֆիզիկական ենթակառուցվածքների պահպանման և զարգացման ուղղությամբ՝ ապահովելով անխափան վճարումների իրականացումը։ Բացի այդ  օրական կտրվածքով մեր քաղաքացիների կողմից կատարվում են բավականին մեծ թվով սխալ վճարումներ։ Այս գումարները քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ Իդրամը նույնպես բավականին մեծ ռեսուրս է ներդնում՝ տեխնիկական և մարդկային՝ սպասարկելով յուրաքանչյուր զանգը և գործարքը։ Վերոնշյալ բոլոր ծախսերը որոշակի ինքնարժեք են ձևավորում, որի պայմաններում օպերատորների կողմից առաջարկվող նոր՝ էականորեն ցածր միջնորդավճարները Իդրամի համար ուղղակի տնտեսապես անընդունելի էին։ Հենց այդ հիմքով էլ Իդրամը մերժել է նվազեցնել միջնորդավճարները՝ օպերատորների անտրամաբանական պահանջը՝ միևնույն ժամանակ առաջարկելով փոխշահավետ համաձայնության գալ՝ բանակցությունների միջոցով, սակայն օպերատորների կողմից նշված առաջարկները մերժվել են։

Ցանկանում ենք մեր հանրության ուշադրությունը հրավիրել մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա․ օպերատորները, տարօրինակ զուգադիպությամբ Իդրամին նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ներկայացրել են միջնորդավճարները նվազեցնելու պահանջ, ընդ որում կրկին տարօրինակ զուգադիպությամբ պահանջելով ֆիքսել միևնույն միջնորդավճարը։ Իդրամի կողմից մերժում ստանալուց հետո,  տարբեր ժամանակահատվածներում Իդրամը օպերատորներից ստացել է գրեթե նույն ամսաթվով պայմանագրի միակողմանի լուծման մասին ծանուցում։ Ընդ որում օպերատորներից երկուսը՝ «Յուքոմ» ՓԲԸ-ն և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն, ծանուցումը ներկայացրել են պայմանագրի էական պայմանների կոպիտ խախտմամբ՝ իրենց կողմից ծառայություններն անջատելուց 5-6 օր առաջ։ Այս գործելակերպը նման է հակամրցակցային համաձայնության, ուստի Իդրամը դիմել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով՝ ստանալու նշված քայլերի իրավաչափության գնահատականը։

Հատուկ անդրադառնալով օպերատորների կողմից շահարկվող հայտարարություններին այն մասին, որ Իդրամն է մերժել փոխշահավետ համագործակցության առաջարկը, նշենք, որ դա օբյեկտիվ իրականության հետ որևէ աղերս չունի, ավելին՝ հանդիսանում է հասարակությանը մոլորեցնելու դրսևորում, ուստի Իդրամն իրեն իրավունք է վերապահում դատական կարգով վիճարկել այդ շահարկումները և պահանջել դրանց հերքումը։ Օպերատորները իրենց կողմից առաջարկվող և Իդրամի համար տնտեսապես ոչ ձեռնտու միջնորդավճարների վերանայման ուղղությամբ հետքայլի հնարավորություն ընդհանրապես չեն դիտարկում և անկախ իրենց հայտարարություններից բաց չեն որևէ փոխզիջման։

Այնուամենայնիվ, Իդրամն իրապես բաց է օպերատորների հետ բանակցությունների համար, և ելնելով հաճախորդի լավագույն փորձն ապահովելու սկզբունքից պատրաստ է վերսկսել համագործակցությունը օպերատորների հետ՝ փոխշահավետ պայմաններով։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ