Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարի հետ քննարկվել է «Երևանի ջրամատակարարման բարելավման» ծրագիրը

Լուրեր

28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
Բոլորը

ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՆԲ ստորաբաժանման ղեկավար Մատեո Ռիվիլինիի գլխավորությամբ:

Նշվում է, որ քննարկվել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և նոր ծրագրերում Բանկի ներգրավման հնարավորությունները։

«Անդրադարձ է կատարել «Երևանի ջրամատակարարման բարելավման» ծրագրին։

Նախարարն առավելապես կարևորել է «Հայաստան․Դիմակայուն Սյունիք» ծրագրի արագ գործարկումը։ 50 մլն եվրո ընդհանուր արժեքով այս ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Սյունիքի մարզի դիմակայունությունը՝ սոցիալական և ենթակառուցվածքային զարգացման միջոցով։

Ծրագիրը ներառում է երեք հիմնական բաղադրիչ՝ առողջապահական ծառայությունների բարելավում, տեխնիկական և մասնագիտական կրթության հասանելիության ընդլայնում և համայնքների ու տնային տնտեսությունների ջրամատակարարման համակարգերի զարգացում։

Քննարկվել են նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի՝ ԵՆԲ-ի ներգրավմամբ հատվածների աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։