Առաջատար ծանրորդները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը
Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի առաջնությունները կմեկնարկեն փետրվարի 12-ին, հաղորդում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։
«Սպորտի կառավարման» կենտրոնում կայանալիք առաջնություններին կմասնակցեն 110 մարզիկներ, այդ թվում՝ բոլոր առաջատար ծանրորդները (աշխարհի և Եվրոպայի չեմպիոնները, ինչպես նաև միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիրները):
Փետրվարի 12-ին կկայանա տեխնիկական ու հակադոպինգային սեմինարը: Մրցումները կմեկնարկեն փետրվարի 13-ին։