Դեսպան Հովհաննիսյանը կարճատև զրույց է ունեցել Սլովակիայի նախագահ Պելեգրինիի հետ
Քաղաքականություն
04.02.2026 | 11:34
Ավստրիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Սլովակիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տարեկան հանդիպման շրջանակներում փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը կարճատև զրույց է ունեցել Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի հետ։
Նշվում է, որ զրույցի ընթացքում դեսպանը Անդրանիկ Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ առավել ամրապնդելու Հայաստան-Սլովակիա հարաբերությունները: