Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ․ ՀԿԿ

Լուրեր

28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Նշվում է, որ Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել, իսկ պետությանը պատճառված շուրջ 6 միլիոն ՀՀ դրամի վնասը վերականգնվել է։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը պաշտոնեական դիրքն օգտագործելով, խմբի կազմում, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրն ու պատկանելությունը թաքցնելու եղանակով օրինականացրել է այն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, 2013 թվականի ապրիլին տեղեկանալով, որ համապատասխան ընկերությունը համայնքում բջջային կապի կայան տեղադրելու համար ցանկանում է վարձակալության նպատակով հողամաս ձեռք բերել, նպատակադրվել է նախապես որոշված անշարժ գույքը օրենքի խախտմամբ հանել համայնքի հաշվեկշռից և գրանցել եղբոր անվամբ՝ այդ կերպ կազմակերպելով այն փաստացի իրենը դարձնելու գործընթացը։

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով պաշտոնատար անձը կազմակերպել և անցկացրել է հողամասի աճուրդ-վաճառք և, խախտելով օրենքով սահմանված կարգով աճուրդի իրականացման կարգը, աճուրդին մասնակից է դարձրել նաև եղբորն ու հողամասը վաճառել նրան:

Դրանից հետո համայնքի ղեկավարի եղբոր և հիշյալ ընկերության միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Արդյունքում՝ վարձավճարի գին կազմող 5.924.000 ՀՀ դրամը փոխանցվել է համայնքի ղեկավարի և նրա եղբոր բանկային հաշիվներին, սակայն նշված գումարն ամբողջությամբ տնօրինվել է համայնքի ղեկավարի կողմից:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ  նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է 2021 թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին):

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերը նշված անշարժ գույքն արգելադրվել է, իսկ պետությանը պատճառված շուրջ 6 միլիոն դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։